Mar 09 2020 13:30
Banovsha Shahaliyeva
Views: 336

Կորոնավիրուս համաճարակի բռնկման ֆոնին չինական Սյունչժոու քաղաքում տեղադրվել են դիմակներ վաճառող առևտրային ավտոմատներ, որոնք լավ արձագանքների են արժանացել օգտատերերի կողմից: Այս ավտոմատից դիմակներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է սկան անել ինքնության հավաստագիրը: Այսպիսով, մեկ անձը 24 ժամվա ընթացքում կարող է գնել ոչ ավելի, քան 2 դիմակ:

«Ամեն օր յուրաքանչյուր վաճառքի ավտոմատում վաճառում ենք ավելի քան 800  դիմակ:  Դա օգնում է պետությանը լուծել դիմակների դեֆիցիտի խնդիրը: Մենք պլանավորում ենք ավելացնել արտադրությունը և նմանատիպ ավտոմատներ տեղադրել Չինաստանի մյուս քաղաքներում»,-ասել է առևտրային ավտոմատներ արտադրող ընկերության ներկայացուցիչը:

«Ես տեղեկացա դիմակներ վաճառող ավտոմատ  սարքերի մասին  և որոշեցի օգտվել այդ հնարավորությունից: Առևտրային ավտոմատին հետևող աշխատակիցները ինձ օգնեցին այդ հարցում: Ամեն ինչ շատ լավ է  կազմակերպվել»,-ասել է Սյուչժոու քաղաքի բնակիչ (Չինաստան):

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի  բռնկումից ի վեր երկրում գրանցվել է վարակման   ավելի քան 80 հազար դեպք, մահացել է ավելի քան 3 հազար մարդ:
Մինչդեռ, Ադրբեջանում արդեն գրանցվել են  կորոնավիրով վարակման  մի քանի դեպք:  Նրանք գտնվում են  կարանտինում: Այս կապակցությամբ հրավիրվել են Իսրայելից մասնագետներ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետներ:


Create Account



Log In Your Account