Mar 14 2020 12:45
Banovsha Shahaliyeva
Views: 344

Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև փոխվստահության և համագործակցության ամրապնդումը առաջնահերթ հարցերից է: Այս մասին հայտարարել է Ուզբեկստանում Ադրբեջանի դեսպան Հուսեյն Գուլիևը՝ Տաշքենդում կազմակերպված միջոցառմանը: Իսկ Ուզբեկստանի անդամակցությունը Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդին, կնպաստի կազմակերպության անդամ երկրների հետ նրա կապերի ամրապնդմանը: Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Աբդուլազիզ Քամիլովը նշել է, որ ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը անգնահատելի դեր է խաղացել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: 

«Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում և ամրապնդվում են բոլոր ոլորտներում, այս գործում մեծ դեր է խաղում մեր նախագահներ Շավքաթ Միրզիեևի և Իլհամ Ալիևի միջև առկա բարեկամական հարաբերությունները: Ներկայումս թուրքական աշխարհի 2 պետությունները՝ Ադրբեջանը և Ուզբեկստանը մեծ աշխատանք են իրականացնում    բարեկամության ամրապնդման համար»,-ասել է ՈՒզբեկստանի նախարարների կաբինետին կից կոմիտեի անդամ Նեմաթժոն Փոլվոնովը:

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիեևի տարվա մարդ հայտարարվելու կապակցությամբ Հուսեյն Գուլիևը Աբդուլազիզ Քամիլովին դիպլոմ է հանձնել: Միջոցառման շրջանակներում կայացել է «Պատմական անձնավորություններ» ամսագրի Շավքաթ Միրզիեևին նվիրված համարի շնորհանդեսը: 


Create Account



Log In Your Account