Mar 14 2020 12:58
Banovsha Shahaliyeva
Views: 368

Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին: Մարդիկ ապագա չեն տեսնում մի երկրում, որտեղ տիրում է աղքատություն, գործազրկություն, սոցիալական ու տնտեսական անկում: Չդիմանալով այլևս այս ամենին շատերը դիմում են ծայրահեղ քայլերի, հաճախ էլ ինքնասպանության:

Ըստ «Ժողովուրդ» թերթի՝ Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝  2017-2019 թվականներին այն  562-ից հասել է 613-ի: Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաև քրեակատարողական հիմնարկներում և Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում գրանցվել է 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն:

Իրավիճակը մտահոգիչ է նաև Հայաստանի դպրոցներում: Ըստ հայկական լրատվամիջոցների՝  յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող հարյուրավոր ընտանիքներ աղքատության պատճառով իրենց երեխաներին դպրոց  չեն ուղարկում: Երեխաների ընդգրկվածությունը ավագ դպրոցում զգալի տարբերվում է ըստ ընտանիքի սոցիալական բարեկեցության աստիճանի, այսինքն կարելի է փաստել, որ տասներկուամյա կրթությունը հիմնականում չեն ավարտում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Նշենք, որ իրավիճակը չի բարելավվել նաև Ամուլսարի հանքավայրում: Ընկերության աշխատակիցների խոսքով՝ հանքը չշահագործելու հետևանքով ընկերությունում կրաճատումներ են եղել, որի հետևանքով մոտ 300 աշխատակիցներ մնացել են գործազուրկ։

Հարկ է նշել, որ Հայաստանում բազմաթիվ աշխատատեղերի, այդ թվում Ամուլսարի հանքավայրի  փակման պատճառով աշխատանքից զրկված բազմաթիվ մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար միակ ելքի տեսնում են երկիրը լքելու մեջ, կամ էլ դիմում են ամեն ինչի, այդ թվում մուրացկանության:

Օդի ջերմաստիճանի տատանումներին  համընթաց աշխուժացել է  Երևանի,  հանրապետության մյուս խոշոր քաղաքների, զբոսավայրերի բնապատկերների անբաժանելի մասը դարձած մուրացիկների գործը։  Կյանքի լուսանցք նետված այս մարդիկ շարունակում են դիրքավորվել մայթերի՝ մարդկային հոսքերի «ռազմավարական» առումով եկամտաբեր խաչմերուկներում, նրանցից առավել ժիր ու անպատկառները տառացիորեն հետապնդում են իրենց ընտրած թիրախներին, լուսացույցների մոտ հերթապահող հատուկ պատրաստվածության մուրացիկներն էլի իրենց՝ վտանգներով լի գործին են,- գրում է Hraparak.am-ը:


Create Account



Log In Your Account