Mar 17 2020 15:24
Banovsha Shahaliyeva
Views: 348

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կառավարությունների ղեկավարների փոխադարձ համաձայնությամբ որոշում կայացվեց  2020 թվականի մարտի 18-ին ժամը 00: 00-ից դադարեցնել Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիների փոխադարձ ուղևորությունները: Բացառություն կկազմեն բեռնատար ավտոմեքենաների վարորդները: Երկիր վերադառնալ ցանկացող Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների համար կկազմակերպվեն հատուկ չարթերային չվերթներ, որոնց ժամանակացույցը կհայտարարվի լրացուցիչ: Մինչդեռ, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը պետական մարմիններին հանձնարարեց դադարեցնել արտասահման պաշտոնական գործուղումները: Պետական կառույցներին ուղարկվել է COVİD-19 կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու միջոցների վերաբերյալ վարչապետի հանձնարարականը: Մասնավորապես, այդ հանձնարարականի կետերից մեկը՝ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների արգելումն է:

Բացի այդ, պետական կառույցներին հանձնարարվել է նիստեր և հանդիպումներ անցկացնել ինտերկոմի կամ ինտերնետի միջոցով, դիտարկել պետական ծառայողների հեռահար եղանակով աշխատելու հնարավորությունը, արգելել պաշտոնյային դուրս գալ աշխատանքի, եթե նա կամ նրա ընտանիքի անդամների մոտ նկատվում է թուլություն, կամ գրիպ են: Բացի այդ պաշտոնյաներին հանձնարարվել է դադարեցնել քաղաքացիների ընդունելությունը: Ընդ որում՝, այդ պահանջները չեն տարածվում իրավապահ մարմինների և զինծառայողների, բժշկական հաստատությունների աշխատողների վրա: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը  կորոնավիրուսի նոր տեսակի բռնկումը հայտարարեց պանդեմիա: Աշխարհի ավելի քան 140 երկրներում արդեն վարակվել է ավելի քան 153 հազար մարդ, մեծամասնությունը առողջացել է, 5,7 հազար մարդ՝ մահացել:  Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 25-ի:


Create Account



Log In Your Account