Mar 18 2020 13:06
Banovsha Shahaliyeva
Views: 355

Վերլուծաբանների գնահատմամբ   այն երկրները, որոնց եկամտի հիմնական աղբյուրը նավթի արտահանումն է, 2020 թվականին բախվելու են՝ բյուջեի դեֆիցիտի հետ կապված մեծ խնդիրների:

«Իհարկե, համաշխարհային տնտեսությունում նկատվող անկայունության ֆոնին վնաս կկրեն բոլոր երկրները: Եվ հիմա յուրաքանչյուր երկիր ձգտում է նվազագույնի հասցնել իր վնասը: Ադրբեջանը նույնպես ծրագրում է օգտագործել իր տնտեսական լծակները՝ տնտեսության զարգացումը խթանելու և մասնավոր հատվածին աջակցելու համար:  Զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներին ցուցաբերվող աջակցությունը, հարկային քաղաքականության փոփոխությունը և ոչ-նավթային արդյունաբերության վրա ավելի մեծ  ուշադրություն դարձնելը թույլ կտան մեղմացնել՝  տնտեսության վրա մի շարք գործոնների  ազդեցությունը»,-ասել է տնտեսագետ   Սամիր Ալիևը:

Աշխարհի առաջատար տնտեսական վերլուծաբանների  կարծիքով,  այն երկրները, որոնց հաջողվել է ստեղծել «ողջամիտ» պահուստներ՝ նավթի ավելի բարձր գների ժամանակ, կկարողանան խուսափել բյուջեի լուրջ դեֆիցիտից: Վերլուծաբաններն ամենակայուն  երկրների շարքին դասում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Չիլին, Ադրբեջանը, Ղազախստանը և Ինդոնեզիան:

 


Create Account



Log In Your Account