Mar 18 2020 16:49
Banovsha Shahaliyeva
Views: 298

2020 թվականի արդյունքները՝ Տնտեսական ազատության ինդեքսի վարկանիշային աղյուսակում Ադրբեջանը գրավել է 44-րդ տեղը:ԱՄՆ-ի ժառանգության հիմնադրամի և Wall Street Journal պարբերականի կողմից կազմված վարկանիշային աղյուսակի առաջատարն է դարձել  Սինգապուրը:

«Եվրոպական 45 երկրների շարքում ազատ տնտեսության ցուցանիշով Ադրբեջանը 24-րդ տեղում է: Այս աճը հնարավոր դարձավ՝ բիզնեսի ազատության, ներդրումների ազատության և հարկաբյուջետային քաղաքականության ցուցանիշների առումով Ադրբեջանի ձեռքբերումների շնորհիվ: Դասակարգման աղյուսակում Ադրբեջանի միջին ցուցանիշը կազմել է 69.3 բալ, ինչը հերթական անգամ ապացուցում է երկրում արդյունավետ բիզնես միջավայրը»,-ասել է ՏԲԵՎԿ-ի վերլուծաբան Նարմին Քյազըմովան:

Տնտեսական ազատության մակարդակը 2020 թվականին կազմել է 69.3 բալ: Նախորդ տարվա համեմատ՝ երկրում ազատ տնտեսության ցուցանիշն աճել է 3,9 բալով: Ադրբեջանի հետ հարևանությամբ հայտնվել են՝ Թաիլանդը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոտսվանան և Ղազախստանը: Վարկանիշային աղյուսակում երկիրը առաջ է անցել Կոլումբիայից, Լեհաստանից, Ուրուգվայից և Բելգիայից:

«Վարկանիշի նորացված տարբերակում գրանցվել  է Ադրբեջանի տպավորիչ աճ՝ ազատ տնտեսության ինդեքսով: Ընդհանուր առմամբ, անցած տարիների ընթացքում երկիրը բազմիցս լավ արդյունքներ է ունեցել միջազգային վարկանիշային աղյուսակում: Միջազգային վարկանիշների գնահատումը կարևոր է նրանով, որ դրանք ավելի ու ավելի շատ ներդրումներ են ներգրավում երկրի տնտեսության մեջ»,-ասել է փորձագետ, տնտեսագետ Վուգար Բայրամովը:

Հաշվարկման ժամանակ՝ ինդեքսի հեղինակները հաշվի են առնում ձեռնարկատիրության ազատության, հարկման թափանցիկության, սեփականության իրավունքի երաշխավորության, ինչպես նաև առևտրի, ներդրումների և աշխատաշուկայի ազատության չափանիշները: Զեկույցը հրապարակվում է ամեն տարի:

 

 


Create Account



Log In Your Account