Mar 19 2020 10:55
Banovsha Shahaliyeva
Views: 323

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ: «Կոնորովիրուսի տարածումից հետո պահպանվող իրավիճակը հանգեցրել է միջազգային սահմանների փակման ողջ տարածաշրջանում, միջազգային և տեղական անձնակազմերի ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև այլ սահմանված սահմանափակումների՝ խուսափելու համար անձնական շփումներից, ինչը նվազեցնում է վարակման ռիսկը:

Հաշվի առնելով վերը նշվածը, և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ դիտարկումները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ գործում են այդ սահմանափակումները: Միաժամանակ,  ես շարունակում եմ կապ պահպանել համապատասխան զինվորական իշխանությունների հետ», - ասված է հայտարարության մեջ:


Create Account



Log In Your Account