Mar 20 2020 16:15
Gulyaz Shirinova
Views: 311

Ադրբեջանական բանակում  ձեռնարկվում են  կանխարգելիչ միջոցառումներ՝ ԱՀ Նախարարների կաբինետին առընթեր Օպերատիվ շտաբի կողմից հանձնարարված՝ նոր տիպի կորոնավիրուսային վարակի հակազդման միջոցառումների շրջանակներում:  Պաշտպանության նախարարի հրամանով,  վարակիչ հիվանդությունների  պրոֆիլակտիկայի և զինծառայողների առողջության պահպանման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ են  իրականացվում: Բժշկական անձնակազմի պարբերական հրահանգումն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունների համաձայն:  Պաշտպանության նախարարության բժշկական գլխավոր վարչությունը և նրա ենթակայության տակ գտնվող  կառույցներն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի և փոխադարձ համագործակցում են   Առողջապահության նախարարության և նրա համապատասխան կառույցների հետ: Բժշկական բրիգադա ունեցող շարժական հիվանդանոցները, որոնք հագեցված են արդիական բժշկական սարքավորումներով, մասնագիտացված բուժօգնության համար բերվել են  պատրաստ վիճակի:

Զորամասերում խստորեն պահպանվում է սննդամթերքի ընդունման, պահեստավորման և մշակման գործընթացը, ինչպես նաև սննդամթերքի պատրաստման տեխնոլոգիան: Բոլոր անձնակազմն ապահոված է  բարձր կալորիականություն ունեցող սննդով և պոլիվիտամիններով:
Կանխարգելիչ միջոցառումների ուժեղացման հետ կապված վերահսկիչ անցակետերում զինծառայողները հագեցված են պաշտպանիչ հագուստով, մուտք գործող մարդկանց ջերմությունը չափելու համար օգտագործում են հատուկ սարքեր: Իրականացվում է նաև տրանսպորտային միջոցների ախտահանումը:


Create Account



Log In Your Account