Mar 21 2020 16:17
Banovsha Shahaliyeva
Views: 350

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են Մոնակո և Դյուսելդորֆ քաղաքներում նախատեսված «Ժարա» միջազգային երաժշտական փառատոնները:Այս մասին տեղեկացնում է նախագծի կազմակերպիչներից մեկի՝ Ադրբեջանի ժողովրդական արտիստ Էմին Աղալարովի կայքը: Մոնակոյում փառատոնը նախատեսված էր մայիսի 7-ին, պանդեմիայի պատճառով այն տեղափոխվել է օգոստոսի 16-ը: 

Իսկ Դյուսելդորֆում մայիսի 31-ին նախատեսված փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 24-ին: Բացի այդ, հետաձգվել է ապրիլի 4-ին Մոսկվայում կայանալիք "ЖАРА Music Awards պարգևատրման արարողությունը: Այն կկայանա սեպտեմբերի 4-ին: Իսկ ZHARA Kids Awards մրցանակաբաշխման արարողությունը ապրիլի 2-ից տեղափոխվել է սեպտեմբերի 2-ը: Նշենք, որ առայժմ չի փոխվել ЖАРА 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի ժամկետը: Այն տեղի կունենա Բաքվում՝ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 2-ը:


Create Account



Log In Your Account