Mar 22 2020 11:29
Banovsha Shahaliyeva
Views: 442

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր 1 տարվա աշխատավարձը փոխանցել է Կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հիմնադրամ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2020 թվականի մարտի 19-ի «Ադրբեջանի Հանրապետությունում բնակչության առողջության պահպանման և կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի ուժեղացմանն ուղղված միջոցառումների մասին» կարգադրությամբ ստեղծվել է Կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության հիմնադրամ: Երկրի ղեկավարի մեկ այլ կարգադրությամբ՝ նախագահի պահուստային հիմնադրամից կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով ստեղծված հիմնադրամ փոխանցվել է 20 մլն մանաթ:  Նշենք, որ բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձիք կարող են կամավոր մուծումներ կատարել հիմնադրամ:      

Հիմնադրամում կուտակված միջոցները ուղղվելու են հատուկ ռեժիմի բժշկական հաստատությունների ստեղծմանը, բուժաշխատողներին դրամական պարգևներ տրամադրելուն, բժշկական հաստատությունների ենթակառուցվածքների կատարելագործմանը և նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը:  

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 266 հազարը, 11 հազար 184 մար մահացել է:  Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Եվրոպայում, Հարավային Կորեայում, Իրանում և Ճապոնիայում: Եվրոպայում վարակվածների թիվը կազմում է ավելի քան 128 հազար, մահացել է 6000 մարդ: Իսկ Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գրանցվել է ավելի քան 94 հազար վարակման և 3500 մահացության դեպք:


Create Account



Log In Your Account