Mar 22 2020 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 373

Կորոնավիրուսի պանդեմիայից ամենաշատ տուժած ոլորտներից մեկն էլ զբոսաշրջությունն է: Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Ադրբեջանում նվազել է զբոսաշրջիկների հոսքը: Ադրբեջանում մի շարք միջոցներ են ձեռնարկվում երկրի տնտեսության, և մասնավորապես զբոսաշրջության ոլորտին կորոնավիրուսի հասցրած վնասը վերացնելու համար: Նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ այս նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ մանաթ: Ադրբեջանի Հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Սամիր Դուբանդին CBC-ին հայտնել է, որ Բաքվում իր գործունեությունը դադարեցրել է շուրջ 50 փոքր և միջին հյուրանոց:

«Այսօրվա դրությամբ, բացի հյուրանոցներից, իրենց գործունեությունը դադարեցրել են նաև զբոսաշրջային գործակալությունները, ռեստորանները, տրանսպորտային և ավիաընկերությունները, լրացուցիչ ծառայություններ առաջարկող ընկերությունները: Դադարել են գործել նաև փոքր և միջին բիզնեսի սուբյեկտները»,-ասել է ԱՀ հյուրանոցների ասոցիացիայի ղեկավար Սամիր Դուբանդին:

Զբոսաշրջության պետական գործակալության ղեկավար Ֆուադ Նաղիևն էլ խոսել է կորոնավիրուսի պատճառով համաշխարհային զբոսաշրջությանը հասցված վնասի մասին: Նա զբոսաշրջության ոլորտում գործող գործարարներին կոչ է արել աջակցել իրենց աշխատակիցներին:


Create Account



Log In Your Account