Mar 24 2020 11:20
Banovsha Shahaliyeva
Views: 16

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բարձր է գնահատում Ադրբեջանում կորոնավիրուսի կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումները: Այս մասին Բաքվում հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: 

«Պետության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումների  շնորհիվ, մինչև վերջին ժամանակներս  Ադրբեջանը դասվում էր այն երկրների շարքը, որտեղ կորոնավիրուսի վարակ հայտնաբերվում էր միայն  արտասահմանից վերադարձած քաղաքացիների մոտ:  Սակայն, սա մեծ արագությամբ տարածվող վիրուս է, և ինչպես ավելի վաղ հայտարարեց Օպերատիվ շտաբը, հիմա այն տարածվում է երկրում:  Սա պահանջում է երկրում ընդլայնել կարանտինը: Ինչ վերաբերում է արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին՝ նրանք իրավունք ունեն վերադառնալ հայրենիք:  Մեր պետությունն այս բարդ իրավիճակում ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը»,-ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը նշել է, որ մինչ օրս արտասահմանյան երկրներից տարհանվել են Ադրբեջանի շուրջ 10 հազար քաղաքացիներ: 


Create Account



Log In Your Account