Mar 24 2020 17:41
Banovsha Shahaliyeva
Views: 20

Ադրբեջանը հաջողությամբ շարունակում է իր սոցիալական քաղաքականությունը: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ չնայած նավթի գնի անկմանը՝ ինչպես այս տարի, այնպես էլ առաջիկա տարիներին, մենք կատարելու ենք մեր սոցիալական պարտավորությունները:  Իրականացվելու են բոլոր ենթակառուցվածքային նախագծերը: Անհանգստանալու պատճառ չկա: Բնակարանների կառուցման պետական գործակալության գծով կառուցված այս մեծ բնակելի համալիրը դրա վառ ապացույցներից է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հովսանի բնակելի համալիրի բացմանը:

«Այս տարի իրականացվում են մի շարք սոցիալ-ենթակառուցվածքային նախագծեր: Դրանցից մեկն էլ այս մեծ բնակելի ավանն է: Միաժամանակ այս տարի ծրագրում ենք հարկադրաբար տեղահանվածների համար կառուցել ռեկորդային թվով բնակարաններ: Նախատեսում ենք շահագործման հանձնել 7 հազար բնակարան: Նախորդ տարի կառուցել էինք 5 հազար բնակարան: Բնակարան կստանան 1500 զոհված զինծառայողների ընտանիքներ: Առաջիկա մի քանի տարիներին բնակարաններով կապահովվեն բնակարանային հերթ կանգնած բոլոր զոհված զինծառայողների ընտանիքները»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:   

Անդրադառնալով գլոբալ խնդրի վերածված կորոնավիրուսի դեմ պայքարի հարցին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանում համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում այդ վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

«Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մենք կարողացել ենք իրավիճակը վերահսկողության տալ պահել: Մինչդեռ, մենք բոլորս տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունենում ողջ աշխարհում: Զարգացած երկրների մեծ քաղաքներում իրավիճակը աղետալի է: Որոշ երկրներում օրական 500-600 մարդ է մահանում: Սա ցույց է տալիս, որ նույնիսկ զարգացած երկրները չեն կարող իրենց ապահով զգալ: Համարում եմ, որ մեր կողմից ընդունված կոնկրետ որոշումները և ճանապարհային քարտեզը  այսօր հնարավորություն են տալիս մեզ իրավիճակը վերահսկողության տակ պահել»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևը քաղաքացիներին կոչ է արել լինել պարտաճանաչ և պահպանել հատուկ կարանտինի ռեժիմի կանոնները:


Create Account



Log In Your Account