Mar 25 2020 15:50
Gulyaz Shirinova
Views: 14

«Մնա տանը և ստեղծագործիր»: Ադրբեջանի մշակույթի նախարարությունը և «Կրեատիվ Ադրբեջան» պորտալի նոր մարտահրավերը  կոչ է  անում` հետևել   սոցիալական մեկուսացման կանոններին  և տնից դուրս չգալով  կիսվել արվեստի նմուշներով` սոցիալական ցանցերում: Կորոնավիրուսի տարածման  դեմ պայքարում կիրառված սահմանափակումները չեն ազդում ստեղծագործության վրա: Այս մասին հայտարարում են` «Մնա տանը և ստեղծագործիր» արշավի կազմակերպիչները: Արշավին արդեն ներգրավվել են նաև տեղի հայտնի անձինք, որոնց շարքում են Բահրամ Բաղիրզադեն, Թունզալա Աղաևան, Էյուբ Յագուբովը:

 «Ինձ շատ դուր եկավ այս նախագիծը  և ես որոշեցի միանալ դրան: Այս  տեսանյութը ձայնագրվել է կարանտինից մի քանի օր առաջ: Ինչպես նկատեցիք, մենք այնտեղ հավաքվել էին  հարևաններիս հետ և պատրաստում էինք մեր ազգային  ուտեստը՝  «դուշբարան»: Այս դուշբարայի վաճառքից ստացված ողջ եկամուտը  կփոխանցվի   որբ երեխաների  հիմնադրամին»,-ասել է  ակցիայի մասնակից Մամիևա Սեվինջը:

«Կրեատիվ Ադրբեջան» պորտալը ինքնամեկուսացման ընթացքում  հնարավորություն է տալիս նաև այցելել երկրի հայտնի թանգարաններ:Creativ.az կայքում՝  առանց տնից դուրս գալու, բոլորովին  անվճար կարելի է ծանոթանալ  նոր ցուցահանդեսներին,  հետաքրքիր ցուցանմուշներին և էքսկուրսիաներին:

 Սոցիալական տեսահոլովակները նույնպես կոչ են անում  զբաղվել ստեղծագործական գործունեությամբ՝ դերասաններին անընդհատ հիշեցնելով  պահպանել սոցիալական մեկուսացման կանոնները՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնի վրա: СВС հեռուստաալիքը նույնպես միացել է՝  «Միասին մենք  ուժեղ ենք», արշավին, որը կոչ է անում  երիտասարդներին ստեղծագործել  առցանց ռեժիմով:

  «Մնա տանը» միջազգային արշավին են միանում նաև Ադրբեջանի դիվանագիտական ոլորտի կամավորակաները: Նրանք սոցիալական ցանցերում՝ «Պետությունը մեզ հետ է» և «Մնացեք տանը, փրկեք պետությունը» հեշթեգների ներքո ակտիվորեն տարածում են իրենց ստեղծագործական տեսանյութերը:

 Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան կիսվել է տնային վարժությունների տեսանյութով: Այս դասընթացները կօգնեն պահպանել ոչ միայն մարզիկների,  այլև բոլոր մարդկանց  ֆիզիկական  տեսքը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործնականում դադարեցվել են  բոլոր  սպորտային միջոցառումները: Մարզիկները չեն կարողանում  մարզումները  շարունակել մարզադահլիճներում և փորձում են  մարզվել տնային պայմաններում: Այս կապակցությամբ, մի քանի օր առաջ ԱՖՖԱ-ն իր կայքում ֆուտբոլային մարզումների մասին տեսանյութեր է զետեղել,   որը տնային պայմաններում կարող են կատարել ֆուտբոլիստները: 

 


Create Account



Log In Your Account