Mar 25 2020 17:58
Gulyaz Shirinova
Views: 15

Կորոնավիրուս հիվանդության  դեմ պայքարին աջակցության հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 80 մլ 

մանաթ: Այս տեղեկատվությունը տեղադրվել է՝ անցած օրը թողարկված՝  հիմնադրամի պաշտոնական ինտերնետային կայքում: Մինչ այժմ 593 ֆիզիկական և 571 իրավաբանական 

անձինք կատարել են կամավոր վճարումներ: Նշենք, որ 

Կորոնավիրուսի դեմ պայքարի  աջակցության հիմնադրամը 

ստեղծվել է՝ պետության ղեկավարի մարտի 19-ի 

հրամանագրով: Նախապես նախագահի պահուստային 

Հիմնադրամդից հատկացվելէ 20 միլիոն մանաթ: Նախագահ 

Իլհամ Ալիևը և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան

 նույնպես իրենց տարեկան աշխատավարձերը 

նվիրաբերել են հիմնադրամին: Այս բարեգործական 

նախաձեռնությանը միացողների թիվը օրեցօր աճում է: 

Պետության ղեկավարը երեկ իր ելույթում նշել է նաև, որ այս հիմնադրամը ցույց է տալիս ադրբեջանական 

ժողովրդի մեծությունը:

 «Հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակը՝ ազգային 

համերաշխության էլ ավելի ամրապնդումն է: Գաղտնիք չէ, որ 

այսօր Ադրբեջանի պետությունը ուժեղ պետություն է, և 

մենք ունենք բավարար  քանակությամբ ֆինանսական

 ռեսուրսներ: Ահա  քաղաքաշինության այս գեղեցիկ նախագիծը  դրա ակնառուդրսևորումն է: 

Շատ աշխատանքներ են կատարվում, որոնք մեծ 

միջոցներ են պահանջում: Հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի  յուրաքանչյուր քաղաքացի՝ հնարավորության սահմաններում  ցուցադրի իր քաղաքացիական 

դիրքորոշումը, համերաշխությունը,  որպեսզի մեր 

հասարակության հիմնասյուներից մեկը հանդիսացող՝  

համերաշխությունն ու կարեկցանքը մեկ անգամ ևս դրսևորի իրեն: Մենք պետք է և մեզ, և ողջ աշխարհին ցույց տանք, որ 

մենք մեծ ազգ ենք»,-ասել է Ադրբեջանի նախագահ Իլհա Ալիևը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին կատարվող նվիրատվությունները և միջոցներ տրամադրողների ցուցակը տեղադրված է հիմնադրամի կայքում: Սա ցույց է տալիս կառույցի  գործունեության թափանցիկությունը: 

Յուրաքանչյուր անձ  կարող է միջոցներ փոխանցել այս 

հիմնադրամին: Դրա համար բանկ գնալու անհրաժեշտություն չկա: Այսպես,  Հիմնադրամին վճարումները կարելի է կատարել նաև ASAN վճարման պորտալի միջոցով: Միացյալ 

Նահանգներում Ադրբեջանի դեսպանատունը արտերկրում 

ապրող ադրբեջանցիներին կոչ է արել՝ նվիրատվություն 

կատարել հիմնադրամին և հաշիվներով կիսվել  է Twitter-ի 

իր էջում: Կորոնավիրուսի դեմ պայքարի աջակցության 

հիմնադրամի պաշտոնական համարնէ՝ covid19fund.gov.az

Այստեղ կարող եք ստանալ հիմնադրամի բանկային հաշվի 

մասին մանրամասները:

 


Create Account



Log In Your Account