Mar 25 2020 18:04
Gulyaz Shirinova
Views: 17

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները կոչ են արել Ադրբեջանի քաղաքացիներին համախմբվել և հետևել բոլոր հանձնարարականներին: Բոլորը պետք է պահպանեն՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետ կապված  երկրում ձեռնարկված միջոցները: Սա նրանց արդյունավետության հասնելու միակ միջոցն է: Ադրբեջանում շատ կարևոր միջոցառումներ են ձեռնարկվում կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ:

 «Շատ կարևոր է, որ մարդիկ իմանան, թե ինչպիսի ռիսկեր են կանգնած նրանց ընտանիքների և ընդհանուր առմամբ հասարակության առջև: Մարդիկ պետք է ապավինեն տեղեկատվության հուսալի աղբյուրներին, քանի որ այս պայմաններում ապատեղեկատվություն շատ կա, հատկապես սոցիալական ցանցերում: Ադրբեջանում ստեղծվել է https://koronavirusinfo.az/ պորտալ, որտեղ կարող եք իրական տեղեկություններ ստանալ: Կարող եք հետևել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նորություններին»,-ասել է Ադրբեջանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Հանդե Հարմանջին:

Ադրբեջանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Էդվարդ Կավարդինը մեկ անգամ ևս ընդգծում է. հարկավոր է տանը մնալ և միայն անհրաժեշտության դեպքում դուրս գալ տնից:

 «Ես կարծում եմ, որ կոռոնավիրուսի տարածումը կանխելու համար Ադրբեջանում ձեռնարկված միջոցները շատ ճիշտ են: Կարևոր է, որ մարդիկ այժմ տանը մնան: Եթե ​​անհրաժեշտ է  դուրս գալ տնից, ապա նրանք պետք է 2 մետր հեռավորություն պահպանեն: Գրիպի ցանկացած ախտանիշ, շարունակական հազ ունեցողները, պետք է շտապ օգնություն կանչեն և համապատասխան բժշկական օգնություն ստանան: Այս միջոցների արդյունավետությունը կախված է մեզանից: Մենք պետք է լրջորեն ընդունեն ամեն ինչ և հետևենք հանձնարարկաններին: Միայն այսպես մենք կարող ենք կանխել հիվանդությունը»,-ասել է Ադրբեջանում UNICEF-ի ներկայացուցիչ Էդվարդ Կավարդինը:

Էդվարդ Կավարդինը ընդծել է, որ բոլորը պետք է ակտիվորեն ներգրավված լինեն կորոնավիրուսի դեմ պայքարում:

 


Create Account



Log In Your Account