Mar 26 2020 14:22
Gulyaz Shirinova
Views: 12

Ադրբեջանի տարածքում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով, կառավարության հանձնարարության համապատասխան, Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող «Սամուր» սահմանային անցակետում ընդլայնվել է՝ Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ստեղծված ընդունման ու տեսակավորման կենտրոնը: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն, կարճ ժամանակահատվածում ընդլայնված՝ ընդունման և տեսակավորման կենտրոնում  տեղադրվել է  240 վրան, որոնցում  միանգամից կարելի է տեղավորել 1200 մարդ: Կենտրոնում  ստեղծվել են  բոլոր պայմանները նորմալ կյանքի համար, ապահովում է սննդով, հիգիենայի միջոցներով, վրանների ջեռուցմամբ և սանիտարահիգիենիկ այլ միջոցներով:

 Հիշեցնենք, որ բոլոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած կենտրոնում  աշխատում է ԱԻՆ-ի պրոֆեսիոնալ բժիշկների բրիգադը:  Սահմանային անցակետում նախնական բժշկական զննում անցած քաղաքացիները երկրորդ անգամ ստուգվում են  Արտակարգ իրավիճակների նախարարության՝ ընդունման և տեսակավորման կենտրոնում, ապահովվում է քաղաքացիների ժամանակավոր տեղավորումը կարանտինային վրաններում: Կասկածելի ախտանիշների բացահայտման դեպքում,  ախտորոշումը պարզելու համար քաղաքացիները տարհանվում են համապատասխան մասնագիտացված տեղական բժշկական հաստատություն:


Create Account



Log In Your Account