Mar 26 2020 14:24
Gulyaz Shirinova
Views: 15

Ադրբեջանի Հանրապետությունում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 6 նոր փաստ: Նախարարների Կաբինետին առընթեր օպերատիվ շտաբի հաղորդմամբ, վերոհիշյալ անձանցից մեկը՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին դիմել է հիվանդանոց՝ բարձր ջերմության և շնչառության դժվարությունների բողոքներով: Նա նաև շաքարային դիաբետ և սրտամկանի հետ կապված խնդիրներ է ունեցել: COVID-19 թեստը նրա մոտ դրական արդյունք է ցույց տվել: Չնայած բժիշկների ջանքերին, հիվանդի վիճակը վատթարացել է, և նա հիվանդանոց ընդունվելու նույն օրը մահացել է: Հայտնաբերվել և կարանտինացվել են հիվանդի ընտանիքի անդամները և նրա հետ շփվող այլ անձինք: Ներկայումս Ադրբեջանում ակտիվ փուլում գտնվող կորոնավիրուսով վարակված 81 հիվանդները գտնվում են հատուկ բուժման հիվանդանոցներում բժիշկների հսկողության ներքո, նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր, հինգը՝ միջին ծանր, իսկ մյուսներինը՝ կայուն: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տարբեր կարանտինային գոտիներում տեղակայված 2914 մարդու՝ վարակի դեպքերը հայտնաբերելու համար: Հիշեցնենք, որ կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա պատճառած հետևանքները կանխելու նպատակով՝ Ադրբեջանում մարտի 24-ից ապրիլի 20-ը հայտարարվել է հատուկ կարանտինային ռեժիմ:  Հատուկ ռեժիմի կանոնների հիման վրա՝ 65 տարեկանից բարձր անձանց արգելվում է տնից դուրս գալ, օրենսդրության համաձայն՝ այս կատեգորիայի միայնակ մարդկանց տրամադրվում է սոցիալական ծառայություններ:

 «Լավ է, որ կա այդ  այսպիսի հնարավորություն, կա կազմակերպություն, որն աջակցում է միայնակ թոշակառուներին: Ես արդեն վատ եմ քայլում: Շատ լավ է, որ մեր երկրում ունենք նման սոցիալական աջակցության ծառայություն»,-ասել է  թոշակառու Նադեժդա Բաբաևան:

Տարբեր երկրներում, կորոնավիրուսի արագ տարածման պատճառով մարդիկ տեղափոխվում են հեռահար աշխատանքի: Հեռահար ձևաչափը Ադրբեջանում օգտագործվում է նաև տարբեր ընկերություններում և կառույցներում:

«Ո՞րն է առավելությունը: Տանը՝ օգտվելով համակարգչից, կամ հեռախոսից, իր արտադրանքը կարելի է ցույց տալ աշխարհի ցանկացած կետում: Բացի այդ, կորոնավիրուսի պատճառով քաղաքացիները նախընտրում են էլեկտրոնային վճարումները, ուստի այժմ ժամանակն է օգտագործել առցանց խանութների և սոցիալական ցանցերի հնարավորությունները: Հեռահար  աշխատանքի ժամանակ կարիք չկա փող ծախսելու ճանապարհորդության վրա, պետք է շուտ արթնանալ, որպեսզի կարողանալ աշխատանքի վայր հասնել առանց խցանումների: Տանը, յուրաքանչյուր մարդ ձևավորում  է իր աշխատանքային միջավայրը: Որևէ դրես կոդի կարիք չկա»,- ասել է մարքեթինգի գծով  մենեջեր Գալանդար Մամեդլին:

Բացի այդ, սահմանափակված է Բաքու, Սումգայիթ քաղաքներ և Աբշերոնի շրջան մուտքն ու ելքը, բացառությամբ հատուկ տրանսպորտային միջոցների, այդ թվում նաև շտապ օգնության մեքենաների, վթարային-փրկարարական մեքենաների և բեռնատար ավտոմեքենաների, արգելվում է ավելի քան 10 հոգանոց խմբերով հասարակական վայրերում հավաքելը, ներառյալ փողոցներում, բուլվարներում, զբոսայգիներում և այլն: Ներկայումս կորոնավիրուսային վարակի դեպքեր են հայտնաբերվում արտասահմանից ժամանած մի շարք անձանց, ինչպես նաև այն մարդկանց շրջանում, ովքեր միմյանց վարակել են երկրի ներսում: Երկրի քաղաքացիներից պահանջվում է պահպանել ինքնամեկուսացման միջոցառումները, տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեղտության դեպքում, նվազագույնս շփվել այլ մարդկանց հետ, չլինել մարդաշատ վայրերում և հետևել հատուկ կարանտինային ռեժիմին: Մինչդեռ արտերկրում ապրող ադրբեջանցիները СВС հեռուստաալիքին պատմել են՝ Եվրամիության երկրներում և ԱՄՆ-ում տիրող իրավիճակի մասին:

 «Ներկայումս Նիդեռլանդներում իրավիճակը կայուն է: Իհարկե, առաջին օրերին, երբ հայտարարվեց կարանտին, մարդիկ սկսեցին գնել մեծ քանակությամբ բրինձ, շպագետտի և այլ սննդամթերք: Սա հանգեցրեց երկար ժամանակահատվածի ընթացքում  պակասի: Սակայն, ներկայումս խանութներում ամեն ինչ կարելի է գտնել, բացառությամբ զուգարանի թղթի և ալյուրի: Պետությունը նաև աշխատում  է օգնել ձեռներեցներին և ազատատերերին՝ փոխհատուցելով աշխատավարձի 90 տոկոսը: Կան նաև բավարար թվով կամավորներ, որոնք միմյանց հետ կապվում են Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի միջոցով և փորձում են օգնել տարեց մարդկանց՝ գնումներ կատարելու  հարցում»,-ասել է նիդեռլանդացի  Շամիլ Մուստաֆաևը:

«Դու կարող եք հանգիստ շարժվել այստեղ: Բայց երբ գնում ես մարկետ, գնումներ կատարելու, իհարկե, պետք է մարդկանցից մեկ ու կես մետր հեռավորություն պահպանել: Եթե ​​ես գնում եմ վազքի, կամ որոշել եմ սպորտով զբաղվել փողոցում, ապա պետք է լինել միայնակ, կամ առավելագույնը երկու հոգով»,-ասել է նիդեռլանդացի  Սուադ Սալիմովան:

«Ինչպես տեսնում եք, մեքենաները շատ են: Մենք գնում ենք սովորական մթերային խանութ և տեսնում ենք, թե ինչ է կատարվում այժմ այնտեղ: Կա սառեցված պատրաստի սնունդ: Ձկան բաժնում տեսնում եք, թե ինչ կա: Ասում են, որ Ամերիկայում ջուրը չի բավականեցնում: Ջուր կա: Կա  շշով և մեծ ծավալներով: Գուցե այնքան էլ մեծ ընտրություն չկա, բայց ամեն դեպքում ոչ ոք չի մահանա ծարավից»,-ասել է ԱՄՆ-ի Մերիլանդ նահանգի քաղաքացի  Ալլա Սանդլերը:

Մինչդեռ, վիճակագրության համաձայն, ամբողջ աշխարհում վարակվածների թիվը աճել է ավելի քան 40 հազար մարդով, մահացությունների թիվը՝ 2202-ով: Վարակվածերի և մահացածների մեծ մասը գրանցվել է Եվրոպական տարածաշրջանում: Երկրորդ տեղում է Արևմտյան խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, որին, մասնավորապես վերաբերում են  Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան: Երրորդ տեղում է Հարավային և Հյուսիսային Ամերիկան: Օրվա ընթացքում ևս երկու երկրներ հայտարարել են կորոնավիրուսի վարակի մասին:

 


Create Account



Log In Your Account