Mar 26 2020 14:31
Gulyaz Shirinova
Views: 13

 Ինքնամեկուսացումը՝ ոչ միայն ձեզ, այլև ձեր մերձավորների՝  կորոնավիրուսի համաճարակով վարակման սպառնալիքից  փրկվելու ամենաարդյունավետ միջոցն է:  Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը խորհուրդ է տալիս` սոցիալական մեկուսացման  ժամանակահատվածում զբաղվել ինքնազարգացմամբ և, իհարկե, սպորտով:

«Երիտասարդության և սպորտի նախարարությունը մեկնարկել է նոր նախագիծ, որտեղ մարզիկները մարզվում են Skype-ով: Ակցիայի նշանաբանն է. «Մնա տանը, սակայն մի մոռացիր սպորտի մասին»: Նախագծին  միացել են հայտնի ադրբեջանցի մարզիկներ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, օլիմպիական չեմպիոններ: Դա նաև սպորտով զբաղվելու  յուրօրինակ մարտահրավեր է»,- ասել է ԱՀ Երիտասարդության եվ սպորտի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան:

 Ավելի վաղ հայտնի ադրբեջանցի մարզիկները և սպորտի վետերանները՝ «Եկեք միասին պայքարենք կորոնավիրուսի դեմ»  խորագրով տեսահոլովակ էին  ներկայացրել, որը պատրաստվել էր Ադրբեջանի Սպորտային Լրագրողների Ֆեդերացիայի  հետ համատեղ: Տեսանյութում մարզիկները կիսվել են՝  վիրուսի դեմ պայքարի  վերաբերյալ իրենց առաջարկություններով և բնակչությանը կոչ են  արել պահպանել սահմանված կանոնները՝ իրենց անվտանգության համար:

 


Create Account



Log In Your Account