Mar 26 2020 14:33
Gulyaz Shirinova
Views: 12

Կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով, Ադրբեջանի թանգարանները, թատրոնները և համերգային  դահլիճները  ժամանակավորապես փակվել են այցելուների համար: Սակայն արվեստը շարունակում է զարգանալ, այժմ համերգների, թատրոնների հեռարձակումն   իրականացվում է  համացանցով: Այսպես, Ադրբեջանի առաջին ինկլուզիվ թատրոնը՝ «Էսա»ն մեկնարկել է առցանց նախագիծ:    Տեսանյութերը կտեղադրվեն ստեղծագործական խմբի ֆեյսբուքյան էջում:  Առաջին նման ներկայացումը  կկայանա արդեն այս շաբաթ օրը:

«Ներկայացումները կիրականացվեն առցանց ռեժիմով, որից հետո հանդիսատեսն արդեն  չի կարողանա դիտել այն առցանցով: Թատրոնը կենդանի արվեստ է: Սովորաբար, դերասանները խաղում են իրական ժամանակում՝ ծափահարություններ, խոնարհումներ:   Ներկայացումը  կրկին դիտելու համար հարկավոր է նորից գալ թատրոն:  Այստեղ նույնպես, եթե  ցանկանում եք կրկին պիեսը դիտել առցանց ռեժիմով, ապա պետք է  սպասել հաջորդ ներկայացմանը:  Նկատի առնելով այս ամենը, մեր ներկայացումները ցուցադրվելու են կարճ ընդմիջումներով: Եթե դա բավականաչափ արձագանք  առաջացնի, ապա մենք կարող ենք ներկայացումները ցույց տալ օրական մի քանի անգամ»,-ասել է«էսա» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիհադ Գուլամզադեն:

Նկատի առնելով այն, որ այսօր շատերն աշխատում են տնից, որոշել են ներկայացումներն անցկացնել հանգստի օրերին: Մինչև ապրիլի վերջը,  առցանց ռեժիմով 6 ներկայացում  կցուցադրվի: Դրանք համաշխարհային  դասականններ՝ Ջոն Ստեյնբեկի, Միրզա Ֆաթալի Ախունդզադեի, Մոլյերի, Իմամեդդին Նասիմիի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ներկայացումներն են: 

 


Create Account



Log In Your Account