Mar 28 2020 17:44
Gulyaz Shirinova
Views: 331

Մարտի 28-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան  Բաքվում մասնակցել են՝ «Նոր կլինիկա»  բժշկական հաստատության բացմանը: Տարածքային բժշկական ստորաբաժանումների կառավարման ասոցիացիայի՝ TABIB,  վարչության նախագահ Ռամին Բայրամլին նախագահին  տեղեկացրել է՝ այստեղ ստեղծված պայմանների մասին: Նշվել է, որ կորոնավիրուսով վարակված  և ծանր ախտանիշներով հիվանդները՝ վաղվանից սկսած  բուժում են ստանալու այս հաստատությունում: Բժշկական կենտրոնն ունի 575 մահճակալ: Հիվանդանոցում աշխատելու են ավելի քան 1500 բժիշկներ և բուժանձնակազմ: «Նոր կլինիկա» բժշկական 

հաստատությունում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո, պետության ղեկավարը հանդիպել է հիվանդանոցի կոլեկտիվի հետ: Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ այսօր 

գործարկվել է երկրի ամենամեծ բժշկական կենտրոններից մեկը՝ նշելով, որ այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Խոսելով Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման  կանխման  ուղղությամբ կատարված աշխատանքների մասին, պետության  ղեկավարը ընդգծել է, որ այս բժշկական հաստատության շահագործումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի համաճարակի դեմ պայքարում:

 


Create Account



Log In Your Account