Mar 28 2020 17:47
Gulyaz Shirinova
Views: 360

Միացյալ Նահանգները ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին՝ կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում: Ինչպես հայտնում է  ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը, հատկացված 1,7 միլիոն դոլար  օգնությունը կօգնի՝ Ադրբեջանում լաբորատոր համակարգերի մշակմանը, վարակման դեպքերի հետազոտմանը և փաստերի հիման վրա վերահսկողության ակտիվացմանը, ինչպես նաև տեխնիկական մասնագետների պատրաստմանը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Ինը հեռագիր է հղել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Հեռագրում ասվում է, որ Չինաստանը և Ադրբեջանը հանդիսանում են մտերիմ ընկերներ ու լավ գործընկերներ և նոր կորոնավիրուսի տարածման պահից՝  ադրբեջանական կողմը  մեծ աջակցություն է ցուցաբերել Չինաստանին համաճարակի դեմ պայքարում: Ադրբեջանական կողմը ակտիվ միջոցներ է ձեռնարկում համաճարակի կանխարգելման և վերահսկման համար: Այդ նպատակով Չինաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում և սերտ կապ պահպանել ադրբեջանական կողմի հետ` համաճարակային իրավիճակի, կանխարգելման և վերահսկման, ինչպես նաև բուժման փորձի հետ կապված:

 


Create Account



Log In Your Account