Mar 31 2020 13:02
Banovsha Shahaliyeva
Views: 26

Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին՝ բիզնեսին և բնակչությանն աջակցելու նպատակով Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է իրականացնել 2,5 մլրդ մանաթ արժողությամբ ծրագիր, որը մշակվել է տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովի   գլխավորած աշխատանքային խմբի կողմից: Նախարարի խոսքով, ծրագրի հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել բնակչության բարեկեցության վրա կորոնավիրուսի հետևանքների բացասական ազդեցությունը: 

«Մենք պարզել ենք ձեռներեցության այն ոլորտները, որոնք ավելի շատ են տուժել կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակից, քիչ են տուժել, և ընդհանրապես չեն տուժել:  Առաջին կատեգորիային վերաբերում են 44 հազար սուբյեկտ և 304 հազար աշխատակից: Այդ կատեգորիայի աշխատակիցները   կստանան միջին ամսական աշխատավարձի զգալի չափով ֆինանսական օգնություն»,-ասել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը:


Create Account



Log In Your Account