Mar 31 2020 12:28
Banovsha Shahaliyeva
Views: 32

1905-1907 թվականներին հայ ազգայնամոլները, «ծովից ծով Հայաստան ստեղծելու» անիրականալի երազանքից դրդված, ջարդեր կազմակերպեցին ադրբեջանական բնակավայրերում: Բաքվում սկսված հայերի գազանությունները աստիճանաբար տարածվեցին երկրի ողջ տարածքում և ներկայիս Հայաստանի ադրբեջանական բնակավայրերում: Ավերվեցին 100-ավոր բնակավայրեր, գազանաբար սպանվեցին հազարավոր ադրբեջանցիներ: Ռուսաստանում տեղի ունեցած հոկտեմբերյան հեղաշրջումից հետո՝ 1918 թվականի մարտին, հակահեղափոխական տարրերի դեմ պայքարի նշանաբանի ներքո սկսվեց իրականացվել մի արյունոտ պլան, որի նպատակն էր Բաքվի  նահանգը մաքրել ադրբեջանցիներից: Այդ օրերին հայերի կողմից իրականացված ոճրագործությունները հավերժ մնացին ադրբեջանական ժողովրդի հիշողության մեջ: Հազարավոր ադրբեջանցիներ սպանվեցին իրենց ազգային պատկանելության համար: 

«Բոլշևիկները գիտակցում էին, որ Բաքուն ադրբեջանական ազգային ուժերի կարևորագույն կենտրոնն է: Բաքվում գործում էր ամենախոշոր մուսուլմանական ազգային խորհուրդը, որում կենտրոնացվել էին Ադրբեջանի հիմնական ազգային ուժերը՝ Մուսավաթ կուսակցության գլխավորությամբ: Այդ կուսակցությունը, դեռ 1917 թվականի հոկտեմբերին  Բաքվի խորհրդի ընտրություններում ապացուցեց, որ  մեծ աջակցություն է վայելում մուսուլմանական բնակչության շրջանում: Այսպիսով, բոլշևիկների նպատակն էր հարվածել ազգային ուժերին և ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնել  Բաքվի նահանգը»,-ասել է պատմաբան Իլգար Նիֆթալիևը:

Բաքուն պատահական չէր ընտրվել: Բաքուն նաև տարածաշրջանում վառելիքի խոշորագույն կենտրոնն էր: Բաքուն բազմազգ քաղաք էր:

«Այդ իրադարձություններից հետո Շահումյանի կողմից Լենինին ուղարկված զեկույցում նշված էր, որ  բոլշևիկները նպատակաուղղված կերպով բախումներ են կազմակերպել ազգային ուժերի հետ: Քանի որ գիտակցում էին, որ եթե ազգային ուժերը Բաքվում հաստատեն իրենց իշխանությունը, ապա այն դառնալու է անկախ Ադրբեջանի մայրաքաղաքը: Շահումյանը նաև խոստովանում էր, որ քաղաքացիական պատերազմը ազգային երանգ ստացավ այն պատճառով, որ ադրբեջանական ուժերի դեմ կռվող բոլշևիկներին միացան նաև հայկական զինված խմբավորումները»,-ասել է պատմաբան Իլգար Նիֆթալիևը:

Մարտի 30-ից մինչև ապրիլի 2-ը բոլշևիկներից և հայերից կազմված զինված ջոկատները Բաքվում սպանեցին հազարավոր անմեղ մարդկանց: Հայերը արկակոծության ենթարկեցին Բաքվի ամենամեծ մզկիթը՝ «Թեզեփիրը», հրկիզեցին «Իսմայիլլիյե» շենքը, որը համարվում էր համաշխարհային ճարտարապետության մարգարիտներից մեկը: Ադրբեջանցիներին ցեղասպանության ենթարկեցին ոչ միայն Բաքվում: Գուբայի 162 գյուղերում սպանվեցին ավելի քան 16 հազար ադրբեջանցիներ: Հայ դաշնակները Լենքորանում, Մուղանում և Լեռնային Ղարաբաղում այրեցին հազարավոր գյուղեր, գազանաբար սպանեցին 10-յակ հազարավոր անմեղ մարդկանց:

«Հատկապես պետք է նշել Շամախիում, Շամախիի գավառում տեղի ունեցած իրադարձությունները, երբ ոչնչացվեց 110 գյուղ, սպանվեց ավելի քան 22 հազար մահմեդական: Ավերվեցին բազմաթիվ մահմեդական շինություններ, տասնյակ մզկիթներ: Այդ իրադարձություններին զոհ գնացին ոչ միայն մահմեդականներ, այլև Շամախիի գավառում բնակվող մալականներ»,-ասել է պատմաբան Իլգար Նիֆթալիևը:        

Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կողմից 1918 թվականի հուլիսի 15-ին ստեղծված Քննչական հանձնաժողովը հավաքեց և կառավարությանը ներկայացրեց զանգվածային սպանությունների հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր: Ադրբեջանի անկախություն ձեռք բերելուց հետո իրականացվեց 1918 թվականի մարտի 31-ի ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հետազոտություն:

1998 թվականի մարտի 26-ին համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը ստորագրեց «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» կարգադրություն: Այդ ժամանակից ի վեր մարտի 31-ը նշվում է որպես Ադրբեջանցիների ցեղասպանության օր:


Create Account



Log In Your Account