Mar 31 2020 13:59
Banovsha Shahaliyeva
Views: 42

Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք գրանցվել, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի: Նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է 3 պացիենտ:

Նշենք, որ Հայաստանի վիճակագրության կոմիտեն  հրապարակել է հունվար-փետրվար ամիսների երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները։ Ըստ yerevan.today-ի՝ այս տարվա հունվար-փետրվարին անցած տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանում  տեղի է ունեցել տնտեսական աճի տեմպի նվազում և դա տեղի է ունեցել մինչև կորոնավիրուսի տարածումը Հայաստանում։

Տնտեսության բոլոր ճյուղերում առանձին-առանձին վերցրած, բացի արդյունաբերությունից՝ աճի տեմպը նվազել է։

Տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազումը արձանագրել է նույնիսկ վիճկոմը։ Եվ այսպես փետրվարին նվազել են թե ներմուծման, թե արտահանման ծավալները։ Ներմուծման ծավալը նվազել է 3,2 տոկոսով, արտահանմանը՝ 1,3 տոկոսով։ Եթե նկատի ունենանք, որ Հայաստանը մեծամասամբ ներմուծող երկիր է, այսինքն երկրում վաճառվում են հիմնականում դրսից բերված ապրանքները, ապա ներմուծման ծավալների անկումը փաստում է բնակչության գնողունակության նվազումը և տնտեսության մեջ տեղի ունեցող լճացման երևույթները,- եզրափակում է yerevan.today-ը:

 

 

 


Create Account



Log In Your Account