Apr 01 2020 13:26
Banovsha Shahaliyeva
Views: 330

Նախարարների կաբինետին առընթեր օպերատիվ շտաբը շարունակում է  լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել՝ երկրի տարածքում կորոնավիրուսի վարակի լայնորեն տարածումը կանխարգելելու համար: Բաքվի Մետրոպոլիտենը դադարեցրել է իր աշխատանքը: Բաքվում ուղևորափոխադրումները կիրականացվեն ռեգուլյար և էքսպրես ավտոբուսներով:

Մինչդեռ, քաղաքացիները շարունակում են  դիմել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պետական սահմանային անցակետերի միջոցով Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար: Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև ձեռք բերված պայմանավորվածության   համապատասխան,     Ադրբեջանի քաղաքացիները՝ 2020 թվականի մարտի 31-ից սկսած հնարավորություն կունենան շաբաթ օրերը վերադառնալ հայրենիք՝ Սամուր-Յարագ Գազմալար անցակետով: Հատուկ կարանտինային ռեժիմի պահանջներին համապատասխան, սահմանը հատող Ադրբեջանի քաղաքացիները՝ 14-21 կամ 21-28 օրերի ընթացքում տեղավորվում են սահմանային գոտում ստեղծված դաշտային կարանտինային գոտիներում:

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանում կորոնավիրուսի համաճարակի վարակման 298 դեպք է գրանցվել: Նրանցից 26-ը բուժվել է, 5 հոգի մահացել է:  Ներկայումս հատուկ ռեժիմի հիվանդանոցներում շարունակում  է բուժում ստանալ 267 մարդ:  Վարակվածներից 11-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, 15-ի դրությունը  միջին ծանր է:  Նրանք գտնվում են բժիշկների վերահսկողության տակ:

 

 


Create Account



Log In Your Account