Apr 02 2020 12:56
Banovsha Shahaliyeva
Views: 308

Ադրբեջանի վոլեյբոլի կանանց հավաքականի խաղացողներ՝ Յուլիա Քերիմովան և Մարգարիտա Ազիզովան, ովքեր հայրենիք են վերադարձել Իսրայելից և Լեհաստանից,  տվյալ պահին գտնվում են կարանտինում և իրենց լավ են զգում: Մարզիկները կիսվում են մեկուսացման մեջ գտնվելու իրենց տպավորություններով, ինչպես նաև  կոչ են անում  քաղաքացիներին մնալ տանը և պահպանել հատուկ կարանտինային ռեժիմի բոլոր կանոնները:

«Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ապահովված ենք ամեն ինչով: Ոչ մի խնդիր չկա: Մենք ամեն կերպ կապ ենք պահպանում մեր աղջիկների հետ: Մենք նաև պարապում ենք, որպեսզի ֆիզիկական լավ վիճակ պահպանենք»,-ասել է վոլեյբոլիստ  Մարգարիտա Ազիզովան:

«Բարև բոլորին, ես Իսրայելից ժամանեցի Ադրբեջան և գտնվում եմ  կարանտինում: Փառք Աստծո,  իմ թեստը բացասական արդյունք տվեց: Մեզ լավ են կերակրում, լավ պայմաններ են ստեղծվել:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել վոլեյբոլի ֆեդերացիային` մեր հանդեպ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար»,-ասել է վոլեյբոլիստ    Յուլիա Քերիմովան:


Create Account



Log In Your Account