Apr 03 2020 11:52
Banovsha Shahaliyeva
Views: 320

Ադրբեջանի օկուպացված տարածքներում անցկացված ընտրությունները անօրինական են: Դրանք հակասում են միջազգային իրավունքին: Համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ: Պաշտոնական Բաքուն արդեն հասկացնել է տվել. ռազմական ագրեսիայի և Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության ֆոնին այսպես կոչված ընտրությունների անցկացումը խախտում է Ադրբեջանի Սահմանադրությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Դրանք չունեն որևէ իրավական ուժ: Ադրբեջանի օկուպացված հողերում անցկացված անօրինական ընտրությունները դատապարտած երկրներից մեկն էլ Ուկրաինան է:

«Շատ երկրներ, այդ թվում նաև եվրոպական, բացասական վերաբերմունք են հայտնել այս ընտրությունների հանդեպ:  Այսպես կոչված ընտրությունների հաջորդ օրը  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հայտարարեց, որ չի ճանաչում դրանք: Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռուֆաթ Գուլիևը:

Ադրբեջանի օկուպացված տարածքներում անօրինական ընտրությունների անցկացման կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Չեխիան չի ճանաչում այն սահմանադրական և իրավական շրջանակը, որի սահմաններում դրանք անցկացվել են:

 

 


Create Account



Log In Your Account