Apr 05 2020 11:46
Banovsha Shahaliyeva
Views: 358

«Ակնհայտ է, որ եթե 2016 թվականի ապրիլին մարտական գործողությունները չդադարեցվեին, Ադրբեջանը կազատագրեր իր տարածքների ավելի մեծ մասը»: Այս մասին «Մոսկվա-Բաքու» պորտալին ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը: Նրա խոսքով, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ռազմավարական տեսակետից միշտ չէ, որ պատերազմն սկսվելուն պես դադարեցնելը ճիշտ է, երբեմն արժե մի քիչ սպասել:      

«Ապրիլյան պատերազմը լավ դաս կլիներ հայկական կողմի համար: Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ռազմական հարձակումը արդյունավետ գործիք է որոշում կայացնելու հրահրելու համար, տվյալ դեպքում՝ այնպիսի որոշում, որը տասնամյակներով ձգձգում են: Հնարավոր է, որ եթե «ապրիլյան պատերազմը» այնքան արագ չկասեցվեր, ապա այսօր ղարաբաղյան հակամարտության շուրջ բոլորովին այլ իրավիճակ կլիներ. բանակցություններն ավելի արդյունավետ կլինեին: Մարտական գործողությունների կասեցումը պաշտոնական Երևանին թուլ տվեց կարծել, որ եթե նոր սրացում լինի, ապա  այն կրկին կկասեցվի: Եթե իրադարձությունները այլ սցենարով զարգանային, ապա հնարավոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը վաղուց խաղաղության պայմանագիր կնքած կլինեին»,-ասել է ռազմական փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:     

Ալեքսանդր Փերենջիևը նշել է, որ 2016 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանն ուղղակի շվարած էր: «Ապրիլյան մարտերը Հայաստանին ոչ մի լավ բան չտվեցին, և միայն ցույց տվեցին  նրա անգործունակությունը», - ասել է ռազմական փորձագետը:


Create Account



Log In Your Account