Apr 05 2020 14:48
Banovsha Shahaliyeva
Views: 330

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 52-ով՝ հասնելով 822-ի:Այս մասին հաղորդում է Հայաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքը:

Ըստ նույն աղբյուրի՝ բուժվածների թիվը 57 է։ Փաստացի բուժվողների թիվը՝ 758։ Բացասական թեստերի քանակն է 3844: Հայաստանի Առողջապահության նախարարությունը շարունակում է հորդորել քաղաքացիներին մնալ տանը, սահմանափակել շփումները, հետևել անձնական հիգիենային:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի:  7 մարդ մահացել է:

Նշենք, որ Հայաստանում շարունակվում է գազի գնի թանկացումը: Սա նշանակում է, որ գազի թանկացումը նախ և առաջ հարվածելու է սոցիալապես անապահով խավին, որը հիմնականում 600 խորանարդ մետրից քիչ գազ է սպառում,- գրում է  yerevan.toda-ը:

Ապրիլի 1-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների սահմանման կամ վերանայման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն տարածեց։ Գազը հուլիսի 1-ից կթանկանա 36 տոկոսով։ Եվ այն, որ նոր բանակցություններ սկսելու փոխարեն «Գազպրոմ Արմենիան» գազի գնի թանկացման մասին հայտ է ներկայացրել Հայաստանի Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան։  Ու սա դեռ միայն սկիզբն է։ Հայաստանի դուռը, ինչպես մյուս այլ երկրների, չոքել է տնտեսական կործանիչ ճգնաժամը, ու այս ընթացքում գոնե «յոլա տանելու» համար դեռ շատ-շատերի հետ պետք է բանակցել,- եզրափակում է yerevan.toda-ը:

Նշենք, որ Հայաստանում թանկանալու են նաև սննդամթերքները: «Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն արտակարգ դրության պարետատան մամուլի կենտրոնում պատասխանելով հարցին, որ հատիկավոր սննդամթերքը թանկացել է, մասնավորապես՝ ոսպն ու հնդկաձավարը.

«Մենք տեսնում ենք, որ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել դրանց փոխարինիչները, որոնք առկա են, հասանելի են»:

Հիշեցնենք՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք՝ 2017 թվականին, գնաճի ժամանակ ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն էլ աղքատներին հետևյալ լուծումներն էր առաջարկել.

«Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Իսկ  Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հակոբ Հակոբյանն ասել էր.

«Թանկացումը բերում է նրան, որ աղքատը ինքնակամ հրաժարվում է թանկացած ապրանքներից»:


Create Account



Log In Your Account