Apr 05 2020 16:09
Banovsha Shahaliyeva
Views: 371

Ադրբեջանում ետկորոնավիրուսային ժամանակաշրջանում ներդրվելու է տնտեսական աճի նոր մոդել: Երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները կլինեն շինարարությունը, նավթաքիմիան, արդյունաբերությունը, տրանսպորտը, առևտուրը, լոգիստիկան, ներքին զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը և վերամշակող արդյունաբերությունը: Այս մասին հայտարարել է Տնտեսական բարեփոխումների և կոմունիկացիաների վերլուծության կենտրոնի գործադիր տնօրեն Վուսալ Գասըմլըն: Նրա խոսքով, ոչ նավթային ապրանքների արտահանման խթանման նպատակով՝ ծրագրվում է տրամադրել մաքսատուրքի հետ կապված արտոնություններ, արագացնել մաքսային ձևակերպման գործընթացը:  Պետական գույքից և հողատարածքից օգտվող գործարարները մինչև տարեվերջ ազատվելու են վարձավճարից:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության հետևանքների վերացման համար հատկացվել է 3 միլիարդ մանաթ:  

Տվյալ պահին աշխատանքային խմբերը քննարկում են նոր տնտեսական միջոցառումները, որոնք ընդունակ են ամորտիզացնել պանդեմիայի ազդեցությունը երկրի տնտեսության վրա:


Create Account



Log In Your Account