Apr 07 2020 14:35
Banovsha Shahaliyeva
Views: 338

Տնտեսական բարեփոխումների և կոմունիկացիաների վերլուծության կենտրոնը ներկայացրել է «Բարեփոխումների ակնարկ»՝ նվիրված Ադրբեջանի մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, բիզնեսի, զբաղվածության ոլորտի վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական ազդեցության թուլացմանը: Միջոցառումների պլանը ենթադրում է 3 հիմնական ուղղություն:

«Ծրագրերից մեկն էլ ենթադրում է ֆինանսական աջակցություն գործարարներին՝ իրենց աշխատողներին աշխատավարձ վճարելու համար:  Ներկայումս նախատեսված են տարբեր արտոնություններ հարկերի առումով,  ինչպես նաև տարաժամկետում:  Բնականաբար, այս ամենը արվում է նրա համար, որպեսզի կանխել երկրում աշխատատեղերի կրճատումը:  Բացի այդ, նախատեսված է սոցիալական փաթեթ՝ բնակչությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար»,-ասել է տնտեսագետ Ջեյհուն Ալիևը:

Ինչպես հայտնել են Տնտեսական բարեփոխումների և կոմունիկացիաների վերլուծության կենտրոնից՝ ետկորոնավիրուսային շրջանում Ադրբեջանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղությունները կլինեն նավթաքիմիական արդյունաբերությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, թվային տնտեսությունը, տրանսպորտը, առևտուրը, լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, ներքին զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, վերամշակող արդյունաբերությունը և շինարարությունը: Բացի այդ, մշակվելու է սեփականաշնորհման նոր ծրագիր, քաղաքների և շրջանների զարգացման գործընթացն արագացնելու համար ստեղծվելու է Շինարարական կորպորացիա:   

«Ինչ վերաբերում է պանդեմիայի պայմաններում բնակչության տարբեր խավերին ֆինանսական աջակցության ցուցաբերման հարցին՝ կարելի է ասել, որ դա բավականին  ծավալուն աշխատանք է: Ծրագիրը կընդգրկի ոչ միայն աշխատանքային պայմանագրով աշխատող քաղաքացիներին: Անշարժ գույքի և շինարարության ոլորտները կարող են կարճ ժամանակում դուրս գալ ճգնաժամային վիճակից»,-ասել է Ադրբեջանի ռիելթորների ասոցիացիայի տնօրեն Էլնուր Ազադովը:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ երկրում տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով հատկացվել է 2,5 միլիարդ մանաթ, ինչը կազմում է ՀՆԱ-ի 3 տոկոսը: 


Create Account



Log In Your Account