Apr 07 2020 16:46
Banovsha Shahaliyeva
Views: 303

Բժշկական դիմակների գործարանը, որը սկսել է արտադրությունը Սումգայիթում, լիովին բավարարելու է ներքին պահանջարկը: Այս մասին՝ ձեռնարկությունում կազմակերպված  լրատվամիջոցների շրջայցի ընթացքում լրագրողներին ասել է՝ տնտեսության փոխնախարար Նիյազի Սաֆարովը:

«Ինչպես գիտեք, դեպքերի հետ կապված, արտասահմանյան շատ երկրներ արգելել են բժշկական պարագաների և դիմակների արտահանումը: Ադրբեջանական ժողովրդի առողջության ու բարեկեցության ուղղությամբ նախագահի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքումինչպես նաև ձեռներեցներին  ցուցաբեվող աջակցությունը հող նախապատրաստեց՝   կարճ ժամանակամիջոցում երկրում նման արտադրության կազմակերպման համար»,-ասել է տնտեսության փոխնախարար Նիյազի Սաֆարովը:

«Բաքվի տեքստիլ ֆաբրիկա»-ի հիմնադիր Սաքինա Բաբաևան ասել  է, որ ձեռնարկությունում արտադրված բժշկական դիմակները վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթ:

«Նոր ձեռնարկությունում ստեղծվել է ավելի քան 30 նոր աշխատատեղ: Ձեռնարկությունում ամեն օր՝ ISO միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրվում է 120,000 բժշկական դիմակ: Մոտ ժամանակներում այդ ցուցանիշը կրկնապատկվելու է»,-ասել է Սաքինա Բաբաևան:

Պատգամավոր Մուսա Գասըմլըն հայտնել է, որ սահմանափակ կլիներ այս բացումը գնահատել, պարզապես նոր ձեռնարկության հիմնադրում: Նման իրավիճակում, բացմանը նախագահի մասնակցությունը, այնտեղ տրված հայտարարությունները մեծ նշանակություն ունեն:

«Չմոռանանք, որ այս աշխատանքը կատարվել է երկու շաբաթվա ընթացքում: Ճկուն կառավարման և պետության կողմից ձեռնարկատերերին ցուցաբերված  աջակցության շնորհիվ՝ վերացվեց դիմակների ներմուծումից երկրի կախվածությունը և անցում կատարվեց տեղական արտադրության: Երկրորդը՝ կարճ ժամանակում կազմակերպվեց նաև ախտահանման միջոցների արտադրություն: Երրորդը՝ գործարանի բացումը հանդիսանում է մեր երկրում ոչ նավթային հատվածի զարգացման ցուցանիշներից մեկըչորրորդը, չնայած նավթի գների անկմանը, այս ամենը նշանակում է նոր աշխատատեղերի ստեղծում»,-ասել է պատգամավոր Մուսա Գասըմլըն:

Պատգամավորը նշել է, որ նախագահն իր ելույթում ասել է, որ հակաճգնաժամային միջոցառումների համար կհատկացվի ևս 1,5 միլիարդ մանաթ, ինչպես նաև կոչ է արել ձեռնարկատերերին աշխատատեղերը չկրճատելու մասին, որը գոհոնակությամբ է ընդունվել բոլորի կողմից:

 

 


Create Account



Log In Your Account