Apr 08 2020 15:06
Banovsha Shahaliyeva
Views: 341

Աշխարհում նոր կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է մեկուկես միլիոնին, հիվանդության զոհերի թիվն անցել է 82 հազարը, բուժվել է շուրջ 300 հազար մարդ: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում անցած մեկ օրում գրանցվել են նոր հակառեկորդներ՝ մահացել է համապատասխանաբար 1690, 1417 և 786 մարդ:

Իտալիայում և Իսպանիայում իշխանությունները զգուշավոր հույս են հայտնում, որ համաճարակը գագաթնակետին է հասել:

Եվրամիությունը քննարկում է առավել տուժած երկրներին տնտեսական աջակցության միջոցները: Հունվարից ի վեր առաջին անգամ երեկ Չինաստանում կորոնավիրուսից մահ չի գրանցվել: Այսօր Ուհան քաղաքը, որտեղ սկսվել է համաճարակը, բացվել է:

Ռուսաստանում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի թվի ռեկորդային աճ` վերջին մեկ օրում 1154 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 7,5 հազար է: 58 մարդ մահացել է, մոտ 500-ը՝ առողջացել: Նախագահ Վլադիմիր Պուտինը բժիշկների հետ հեռավար խորհրդակցություն է կազմակերպել՝ փորձելով պարզել, թե կարելի՞ է արդյոք կրճատել կարանտինը և գոնե ապրիլի երկրորդ կեսը աշխատանքային հայտարարել:


Create Account



Log In Your Account