Apr 10 2020 14:31
Gulyaz Shirinova
Views: 312

ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով օկուպացված Լեռնային Ղարաբաղում մարտի 31-ին այսպես կոչված «նախագահական և խորհրդարանական  ընտրությունների»  անցկացման վերաբերյալ հարցին:

«Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրությունների վերաբերյալ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա) հայտարարությունը, որին կարելի է ծանոթանալ ԵԱՀԿ-ի կայքում: «Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Վերջինիս կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հետևաբար, մենք չենք կարծում, որ հակամարտության հետագա խաղաղ կարգավորման գործընթացի ընթացքը որևէ կերպ կախված է վերոնշյալ միջոցառումից», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղում՝  կորոնավիրուսի դեմ համաշխարհային հանրության պայքարի ֆոնին, տեղի են ունեցել    «նախագահական» և «խորհրդարանական» ընտրություններ: Մինչդեռ, երկրներն ու միջազգային կազմակերպությունները հայտարարել են ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղում ընտրությունների չճանաչման մասին: Չճանաչման մասին  պաշտոնապես հայտարարել են՝ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ՎՈՒԱՄ-ը, Չմիավորման շարժումը, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, Իտալիան, Կանադան, Պակիստանը, Վրաստանը, Ուկրաինան և մյուսները: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ համանախագահող երկրներից ոչ մեկը, կամ որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն:

 Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում այս «ընտրությունների» արդյունքները, որպես  Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակին ազդող և ընդգծում են, որ արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման վերաբերյալ ընթացող բանակցությունների արդյունքը»:


Create Account



Log In Your Account