Apr 10 2020 14:33
Gulyaz Shirinova
Views: 326

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ Առողջապահության Նախարարության  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է, արձանագրվել է մահվան 11 դեպք: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Հայաստանում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը հարվածում է, առաջին հերթին՝ սոցիալական խոցելի խմբերին։ Այդպիսիք Հայաստանում շատ են և շարունակում են ավելանալ:  Կորոնավիրուսի հետևանքով տնտեսությունը կանգ է առել, մարդիկ կորցրել են իրենց եկամուտները։ Թանկացել են առաջին անհրաժեշտության բավական մեծ թվով ապրանքներ՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։ Երևանցիները դժգոհում են համատարած թանկացումներից, իսկ պաշտոնյաները կտրուկ գնաճ չեն նկատում. Հայաստանում պարենմթերքի գների կտրուկ բարձրացում տեղի չի ունեցել՝ գնաճը 1-ից 4%-ի սահմանում է, կառավարության նիստում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը։ Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն իրականում՝ արդյոք թանկացումներ կա՞ն և արդյոք դրանք զգալի՞ են քաղաքացիներին, որոնցից շատերն այսօր չեն աշխատում ու զրկված են եկամտից։ Թանկացել է ձավարեղենը, մակարոնեղենը, ձեթը և օղին՝ ակցիզային հարկի փոփոխումից հետո, իսկ ալյուրը կամ հացը չի թանկացել, հավաստիացրեց մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ գործող խանութի տնօրենը։ Խանութ խաճախող մարդիկ դժգոհում են  պարենամթերքի գներից.

Հատկապես ներմուծվող պարենամթերքի գների բարձրացումը, բացատրեց խանութի տնօրենը, կապ ունի Վերին Լարսում տրանսպորտի կուտակումների, բեռները ոչ ժամանակին տեղ հասցնելու, ու մի քանի այլ հանգամանքների հետ: Նրա կարծիքով,  Լարսում   խնդիրներ են  առաջանում, վարորդների հետ կապված շատ գումար են ուզում, տրանսպորտային ծախսեր են առաջացել, որը ազդում է գնի բարձրացման վրա։ Որոշ խանութներ օգտվում են առիթից։  Կորոնավիրուսի վարակի տարածումն ու պարետատան սահմանափակումները վնասներ են հասցրել նաև զբոսաշրջային ընկերություններին։

Իսկ երրորդ մասի շուկայում սուրճ վաճառող մի կին, թեև կրում է դիմակ, բայց ասաց, որ  ստիպված անտեսում է կորոնավիրուսի վտանգը՝ հանուն օրվա հացի:


Create Account



Log In Your Account