Apr 11 2020 16:27
Gulyaz Shirinova
Views: 347

Թուրքական խորհրդի արտակարգ գագաթնաժողովը, որը նախօրեին կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ, նվիրված էր շատ հրատապ հարցերի, նշում են փորձագետները: Քննարկումների հիմնական թեման կորոնավիրուսի համավարակն էր: Բացի այդ, տեսախորհրդաժողովում քննարկվեցին տնտեսական կապերի զարգացման, առևտրաշրջանառության ավելացման, առողջապահության ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: 

«Մենք մեկ անգամ ևս ողջ աշխարհին ապացուցեցինք, որ Ադրբեջանը մի երկիր է, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ, կամուրջ է հանդիսանում թուրքալեզու պետությունների միջև: Թուրքական խորհուրդը կառուցված է բարեկամության և եղբայրության հիման վրա: Այս առումով, կորոնավիրուսի դեմ մեր համատեղ պայքարը կարող է օրինակ ծառայել շատ պետությունների համար: Մենք ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը: Բացի այդ, ողջ աշխարհին ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը համաշխարհային հանրության անբաժանելի մասն է»,-ասել է   Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր Արզու Նաղիևը:

«Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Թուրքական խորհրդի անդամ պետություններում ստեղծված օպերատիվ շտաբները մշակել են գործունեության միասնական մեխանիզմ, ինչը շատ մեծ հաջողություն է: Սա շատ կարևոր է ապագայում հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքելու առումով: Պետությունների ղեկավարները քննարկեցին նաև ետկորոնավիրուսային շրջանում սոցիալ-տնտեսական, քաղաքական, էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացման հարցը»,-ասել է     Ադրբեջանի Խորհրդարանի պատգամավոր Ռամիլ Հասանը:

 


Create Account



Log In Your Account