Apr 12 2020 17:45
Gulyaz Shirinova
Views: 314

Անտոնիո Գուտերիշը կոչ է արել կրոնական կազմակերպություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հատուկ կոչ է արել կրոնական կազմակերպություններին: Անտոնիո Գուտերիշն ասել է, որ հիմնական ուշադրությունը պետք է ուղղել՝ աշխարհում խաղաղութան  հաստաման և COVID19-ին հաղթելու ընդհանուր պայքարին: Գլխավոր քարտուղարը հոգևոր առաջնորդին խնդրել է աջակցություն այս հարցում: Մի քանի կրոնների ներկայացուցիչների սուրբ տոները նշելու ժամանակաշրջանում նման կոչ անելը նշող Անտոնիո Գուտերիշն ասել է, որ այս տոները միավորում են մարդկանց: Նա կոչ է արեց մարդկանց զգույշ լինել:

«Եկեք բոլորս ոգեշնչվելով այս սուրբ տոների էությունից, դրանք ապրենք՝ որպես մտածելու, հիշելու և նորացման պահեր: Մտածելով դրանց մասին, եկեք հիշենք՝ վիրուսի դեմ առաջնագծում պայքարող հերոսական բուժաշխատողներին, և նրանց, ովքեր քաղաքներում ու ավաններում  աշխատում են մեր կյանքի  շարունակման համար: Եկենք հիշենք խոցելի խմբերին ու խոցելի մարդկանց: Պատերազմի գոտիներում, փախստականների ճամբարներում, և վիրուսի դեմ պայքարի համար ոչ բավարար հագեցված վայրերում ապրող մարդկանց: Եկեք նորացնեք մեր վստահությունը միմյանց նկատմամբ և օգտվենք՝ դժվարին ժամանակներում տարբեր կրոնական և էթիկ  ավանդույթների համայնքների համատեղ հավաքվելուց: Մենք միասին, համերաշխությամբ և համընդհանուր արժեքներով կարող ենք հաղթել այս վիրուսին»,-ասել է  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

 


Create Account



Log In Your Account