Apr 14 2020 10:54
Banovsha Shahaliyeva
Views: 352

Ի նշան թուրք-ադրբեջանական բարեկամության և եղբայրության՝ Անկարայի խորհրդանիշը հանդիսացող Աթաթուրքի աշտարակը նախորդ գիշեր ներկվել է Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշների գույներով: Աշտարակի վրա հայտնվել են համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը և «Ջան Ադրբեջան» խոսքերը: Այս իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է թուրքական հեռուստաալիքների կողմից: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին երեկոյան Բաքվի Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա պատկերվել էր Թուրքիայի պետական դրոշը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ողջունել էր այդ ակցիան: «Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ, մեկ սիրտ են: Մենք կհաղթենք միասին», -  Twitter-ի իր էջում գրել էր Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Իսկ նախօրեին Բաքվի Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա տեղադրվել էր Միացյալ Նահանգների պետական դրոշը: Նշենք, որ ապրիլի 3-ից Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքը, որը համաշխարհային մասշտաբի ճարտարապետական հուշարձաններից է, ամեն օր ներկվում է կորոնավիրուսից տուժած երկրներից մեկի դրոշի գույներով:  Դրանով Հեյդար Ալիևի Կենտրոնը իր աջակցությունն ու հարգանքն է արտահայտում COVID-19 համաճարակից տուժած երկրներին և ժողովուրդներին: Մինչ հիմա Կենտրոնի շենքի վրա պատկերվել են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Իտալիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դրոշները:


Create Account



Log In Your Account