Apr 14 2020 15:19
Banovsha Shahaliyeva
Views: 318

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 28 նոր  դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 1067  է, այս մասին տեղեկանցում է Հայաստանի Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 265 քաղաքացի, փաստացի բուժվում է 786-ը: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 մարդ։

Ըստ հայկական լրատվամիջիցների՝ կորոնավիրուսով վարակվածներ կան նաև ժամկետային զինծառայողների շրջանում. նրանք մեկուսացված են եղել:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել էր նմուշառում:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը Արտակարգ դրության ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու որոշում ընդունեց: Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։ Զեկուցող Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրության երկարաձգման առումով իրավաչափության խնդիր չկա։

«Նախագծով նախատեսվում է մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության  ժամկետը երկարաձգել մինչև մայիսի 14-ը ժամը 17:00-ն»:

Նշենք, որ մարտի 16-ից Հայաստանում չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:


Create Account



Log In Your Account