Apr 15 2020 12:02
Banovsha Shahaliyeva
Views: 383

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մի շարք թանգարաններ անցել են առցանց աշխատանքային ռեժիմի: Դրանց թվում է Ադրբեջանի գորգի ազգային թանգարանը՝ «Գորգերի պատմություն» նախագծով: 

«Հիմա շատ լավ պահ է, որովհետև բոլորը տանն են և կարող են զբաղվել այնպիսի գործերով, որոնց վրա նախկինում չէին կարողանում ժամանակ ծախսել: Մեզանից շատերս տանը ունենք գորգեր, որոնք ժառանգել ենք մեր տատերից, պապերից, ծնողներից»,-ասել է գորգերի ազգային թանգարանի տնօրեն Շիրին Մելիքովան:

«Գորգերի պատմությունը» միջազգային նախագիծ է, որին կարող է մասնակցել բոլոր ցանկացողները: Բավական է պատմել թանկարժեք գորգերի մասին, որոնք պահվում են ձեր տանը, կիսվել գորգի հետ կապված ձեր հիշողություններով: Նախագծի մասնակիցները պետք է սոցիալական ցանցերում կիսվեն գորգի լուսանկարներով կամ տեսանյութով, ինչպես նաև դրանք ուղարկեն թանգարանի էլեկտրոնային փոստ: Ամենահետաքրքիր պատմությունները հրապարակվելու են թանգարանի facebook-ի և Instagram-ի էջերում:  Կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում բոլոր համերգասրահները, թատրոնները և թանգարանները հարմարվում են աշխատանքային նոր ռեժիմին:  Ադրբեջանի գորգի ազգային թանգարանում կարելի է մասնակցել օնլայն էքսկուրսիայի: 

«Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանի գորգի ազգային թանգարանը մարտի 12-ից փակ է այցելուների համար: Սակայն, մենք աշխատում ենք ինտերնետ տիրույթում: Օրական երեք անգամ՝ ժամը 9-ին, 12-ին և 4-ին կազմակերպում ենք օնլայն էքսկուրսիաներ»,-ասել է գորգերի ազգային թանգարանի տնօրեն Շիրին Մելիքովան: 

Այցելուներին վիրտուալ եղանակով ներկայացնում են թանգարանի վերջին տարիների էքսպոնատները, պատմում են մարդկանց մասին, որոնք մեծ վաստակ ունեն թանգարանի զարգացման գործում: Աշնանը թանգարանը ծրագրում է իրականացնել մի շարք նոր նախագծեր:


Create Account



Log In Your Account