Apr 16 2020 14:05
Gulyaz Shirinova
Views: 466

Մինչ այսօր  Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1250 դեպք: Երկրում շարունակվում է հատուկ կարանտինային ռեժիմ:

«Ապրիլի 5-ից ի վեր երկրում ձեռնարկված սահմանափակող միջոցները ինչին են ծառայում: Ինչպես գիտեք, դրանք կշարունակվեն մինչև ապրիլի 20-ը: Այսինքն, այս 14 օրը ինկուբացիոն ժամանակահատվածն է: Դրա համար էլ մենք խստացրեցինք այս ժամանակահատվածում այս միջոցները, որպեսզի որոշ չափով սահմանափակենք հիվանդության տարածումը: Եվ ինկուբացիոն ժամանակահատվածից հետո մենք կտեսնենք արդյունքները: Տեսնենք, թե ինչպես և ինչ կստացվի դրանից: Ես հավատում եմ, որ այս ժամանակահատվածից հետո, վարակի նոր դեպքերի թիվը զգալիորեն կնվազի»,-ասել է  ԱԱՆ-ի գլխավոր համաճարակաբան Ջալալ Իսաևը:

Տվյալ փուլում դրական դինամիկա է նկատվում Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն պահպանելու համար կարանտինային ռեժիմից դուրս գալը պետք է լինի աստիճանական, հակառակ դեպքում՝ Ադրբեջանում հնարավոր է կորոնավիրուսային վարակի  կրկնակի բռնկում:

 «Մենք առաջարկում ենք կարանտինը երկարաձգել՝ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքների հիման վրա: Բացի այդ, կմշակվի կարանտինից աստիճանաբար դուրս գալու պլան: Այդ  պատճառով, մենք պետք է փոխենք մեր սովորական ապրելակերպը ամբողջ տարվա ընթացքում»,-ասել է  ԲՏՍԿՄ-ի վարչության ղեկավար Ռամին Բայրամլըն:

«Այսօր կարիք չկա որոշում կայացնել երկրում պարետային ժամ մտցնելու մասին և մարդկանց արգելել լքել տները՝ ժամը  21: 00-ից հետո: Միևնույն ժամանակ, ես կցանկանայի նշել, որ համապատասխան թույլտվություն ունեցող անձինք չպետք է չարաշահեն դա»,-ասել է  ԱՀ նախարարների կաբինետի մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Մամեդովը:

 Մեր երկրում կիրառվող  կորոնավիրուսային հիվանդության բուժման արձանագրությունները հիմնված են միջազգային փորձի վրա»: Այս մասին այսօր՝ REACT-C19 նոր նախագծի շնորհանդեսի ժամանակ ասել է՝ TƏBİB-ի (բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորում) վարչության նախագահ Ռամին Բայրամլին:  Նրա խոսքով, այստեղ օգտագործվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձը: Հիվանդները դուրս են գրվում ինկուբացիոն և բուժման շրջանի ավարտից հետո: Ռամին Բայրամլին ընդգծել է. «Մենք հավատում ենք, որ առաջիկա շաբաթներին մենք կորոնավիրուսի վարակից բուժվածների ավելի մեծ ցուցանիշների կհասնենք»: Նոր նախագծին կմասնակցեն  Թուրքիայում աշխատող 19 ադրբեջանցի բժիշկներ: Ծրագրի հիմնական նպատակն է՝ երկրի մարզերի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդների բուժման  մեթոդիկայում հմտությունների զարգացնելը: Ապրիլի 20-ից սկսած, Ադրբեջանը շաբաթական ընդունելու է  300-400 քաղաքացի, որոնք օբյեկտիվ պատճառներով մնացել են արտասահմանյան երկրներում: Կորոնավիրուսի դեմ պայքարը շարունակվում է աշխարհի բոլոր երկրներում: Ի նշան՝ COVID-19 համավարակի տարածման դեմ պայքարում միջազգային հանրության հետ Ադրբեջանի համերաշխության, ամեն օր՝ վիրուսից տուժած պետություններից մեկի դրոշը՝ երաժշտության ներքո  ցուցադրվում է Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա: Ապրիլի 15-ին Հեյդար Ալիև Կենտրոնի շենքի վրա տեղադրվեց Եվրոպական Միության դրոշի պրոեկցիան:Նման ձևով, Հեյդար Ալիևի Կենտրոնը աջակցություն և հարգանք է հայտնում պետություններին և նրանց ժողովուրդներին, որտեղ COVID-19- ը լայն տարածում է ստացել: Ադրբեջանում Եվրամիության ներկայացուզչության ղեկավար Կեստուտիս Յանկաուսկասը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին: Այս մասին նա գրել է սոցիալական ցանցերում: «Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա Եվրամիության դրոշի ցուցադրումը` Եվրամիության ու Ադրբեջանի միջև համերաշխության և գործընկերության արտացոլումն է: Միասին մենք ավելի ուժեղ ենք: Շնորհակալություն Ադրբեջան», - նշվում է հրապարակման մեջ: Մինչ այժմ Կենտրոնի շենքի վրա  ցուցադրվել են՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Իտալիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի դրոշները:

Մինչդեռ, Առողջապահության միջազգային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում 1,84 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 117 հազար մարդ մահացել է:

 


Create Account



Log In Your Account