Apr 16 2020 14:11
Gulyaz Shirinova
Views: 343

Կփոխվի՞ արդյոք ժողովրդագրական պատկերը հետկորոնավիրուսային Հայաստանում, որտեղից տարիներ շարունակ եղել է արտագաղթ։ Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած և վերադարձող քաղաքացիների հետ կապված ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է. «Դա ավելի շուտ կապված է ոչ թե ժողովրդագրական, այլ սոցիալ-տնտեսական հետևանքների հետ։ Եթե մենք ունեինք մարդկանց մի մեծ խումբ, որոնք իրենց ապրուստը, ընտանիքների գոյատևումն ապահովում էին արտագնա աշխատանքի միջոցով, ապա այսօրվա դրությամբ այդ հնարավորությունը զրոյացվել է, և այդ մարդիկ հայտնվելու են «կոտրած տաշտակի» առջև։ Ընդ որում՝ նրանց մի մասն արդեն հասցրել էր մեկնել, հասցրել էր ծախսեր անել, պարտքեր վերցնել, որովհետև մեկնողների մեծ մասը պարտքերով է մեկնում։ Բնականաբար՝ այդ մարդիկ հայտնվելու են շատ ծանր վիճակում»։ Արտերկրում  հիմնավորված մարդիկ վերադարձի հնարավորություն չեն ունենալու, քանի որ այդ նրանց  մեծ մասն իրենց միջոցները, կարողությունները, ռեսուրսները ներդրել են այդ երկրներում հայտնվելու համար, և այսօր նրանք ո՛չ տնտեսապես հնարավորություն ունեն վերադառնալու, ո՛չ էլ այդ վերադարձի մեջ են իմաստ տեսնում»,- ասել է ժողովրդագիրը։

Հայ տնտեսագետ Արմեն Եղիազարյանը  հայտնել է, որ Հայաստանը կոշտ կարանտինի պատճառով օրական կորցնում է մոտ 51 միլիոն ԱՄՆ դոլար, օրվա հացից զրկվում են տասնյակ հազարավոր աշխատողներ։ Նա կանխատեսել է, որ մինչև կարանտինի  վերջը  երկիրը կկորցնի 2 միլիարդ դոլար։ «Որքան վատանա տնտեսական վիճակը, այնքան մեծանալու է սոցիալական լարվածությունը»,- նշել է Ռուբեն Եգանյանը:

Օգտվելով երկրում ստեղծված ծանր սոցիալական պայմաններից գողանում են  աղքատների համար նախատեսված օգնությունը: «Ժողովուրդ» թերթը գրել է, որ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն է  տեղադրել, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն` մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ (իջևանցի) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է` դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը: Հասցված տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջևան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին` հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան և ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա և հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ գողության հեղինակները եղել՝  ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը, Գարիկ Պետրոսյանը և   Էրիկ Մելիքսեթյանը, նրանք  բերման են ենթարկվել: Այս արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն` սեփական կարիքները հոգալու համար:

 


Create Account



Log In Your Account