Apr 17 2020 14:48
Gulyaz Shirinova
Views: 352

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բացասաբար չի անդրադարձել Ադրբեջանում երկաթուղային ճանապարհով փոխադրումների ծավալի վրա: Անցած մի քանի ամիսների ընթացքում այն ​​միայն աճել է, СВС հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է՝ Ադրբեջանական երկաթութղիների բեռնափոխադրումների դեպարտամենտի պետ Էմիլ Ահմեդովը:

 «Անցյալ տարվա հունվար-ապրիլին երկաթուղային ճանապարհով տեղափոխվել է  շուրջ 4 միլիոն տոննա բեռ: 2020 թվականի  նույն ժամանակահատվածում, այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 4 միլիոնը: Աճը կազմել է 35 միլիոն տոննա: Հիմնականում տեղափոխվում են գյուղատնտեսական, սննդի, քիմիական, նավթամթերքներ, ծանր տեխնիկա, պահեստամասեր, ապրանքների տեսականին շատ ընդարձակ է»,-ասել է «Ադրբեջանական Երկաթուղիներ» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների դեպարտամենտի պետ Էմիլ Ահմեդովը:

Ինչպես նշում են Ադրբեջանական երկաթուղիներում, երկաթուղային փոխադրումների ծավալների աճը  ուղղակիորեն կապված է համավարակի հետ, քանի որ այս տեսակի տրանսպորտի օգտագործումը նվազագույնի է հասցնում վարակի տարածման վտանգը: Ադրբեջան ժամանող բոլոր բեռնատար գնացքներում իրականացվում են կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ:

 «Այս պահի դրությամբ, Իրանի հետ Աստարա սահմանային կայարանում տեղադրվել են հատուկ ախտահանման սարքավորումներ: Դրա օգնությամբ ախտահանումն իրականացվում է՝ առանց Ադրբեջանի սահմանով անցնող բեռնատար գնացքների մարդկանց ներգրավելու: Ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին նման  սարքավորումներ կտեղադրվեն  մյուս սահմանային և խոշոր երկաթուղային կայարաններում: Դրանց տեղադրելուց առաջ, կշարունակվեն ախտահանման բոլոր անհրաժեշտ աշխատանքները»,-ասել է Էմիլ Ահմեդովը:

 Էմիլ Ահմեդովի խոսքով, կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակաշրջանում, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով ապրանքների տեղափոխման հարցում որևէ խափանում չի եղել: Այստեղ դրական դինամիկա է նկատվում: 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով  բեռնափոխադրումներն աճել են 43% -ով:

 


Create Account



Log In Your Account