Apr 17 2020 14:53
Gulyaz Shirinova
Views: 312

Այսօրվա դրությամբ՝  Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1280-ը: Երկրում  շարունակվում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկվել COVID-19-ի տարածման դեմ պայքարում: Բաքվի փողոցներում շարունակվում են իրավապահ մարմինների աշխատակիցների ռեյդերը: Նրանք ստուգում են քաղաքացիների մոտ՝ հատուկ անցաթղթերի և աշխատանքի կամ,  պարզապես 2 ժամով  դուրս գալու թույլտվության առկայությունը: Երկրում շարունակվում է հատուկ կարանտինային ռեժիմը:

Նախօրեին, Ադրբեջանի կողմից՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարին աջակցության նպատակով՝ Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա տեղադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության  խորհրդանիշի  պրոեկցիան: Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացոացչությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում Հեյդար Ալիևի Կենտրոնին՝ Ադրբեջանի գլխավոր ճարտարապետական ​​խորհրդանիշներից մեկի վրա՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դրոշի պրոեկցիան ցուցադրելու համար: Վիրուսի դեմ պայքարի առաջնագծում աշխատող իր հազարավոր անձնակազմի շնորհիվ, ԱՀԿ-ն աջակցում է անդամ պետություններին և նրանց կազմակերպություններին, հատկապես նրանցից առավել խոցելիներին, տրամադրելով՝ ղեկավարում, վերապատրաստում, սարքավորումներ և կենսական կարևոր  ծառայություններ: ԱՀԿ-ն և ՄԱԿ-ի մյուս հաստատությունները սերտորեն համագործակցում են Ադրբեջանի կառավարության և մյուս գործընկերների հետ՝ երկրում առկա COVID-19 համավարակի  կարևոր խնդիրները լուծելու համար: Մենք ամեն ինչ անում ենք՝ Ադրբեջանի ժողովրդին աջակցելու համար, որն ապրում է այս դժվարին ժամանակները: Միասին մենք ավելի ուժեղ ենք և միասին հաղթահարելու ենք այս ճգնաժամը», - հայտարարել են ներկայացուցչությունում:

 Նշենք, որ ապրիլի 3-ից՝ Հեյդար Ալիևի Կենտրոնի շենքի վրա՝ ազգային երաժշտության նվագակցմամբ տեղադրվում է՝ վիրուսից  տուժած պետություններից մեկի դրոշի պրոեկցիան: Նման ձևով  Հեյդար Ալիևի Կենտրոնը աջակցություն և հարգանք է հայտնում պետություններին և նրանց ժողովուրդներին, որտեղ լայն տարածում է ստացել COVID-19-ը: Մինչ այժմ Կենտրոնի շենքի վրա ցուցադրվել են՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Իտալիայի, Ռուսաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի և Եվրամիության երկրների դրոշները:

 Ինչ վերաբերում է աշխարհում տիրող իրավիճակին, ապա աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 2 միլիոնին, մահացել է ավելի քան 131 հազար մարդ:  Այս մասին նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է վարակի 1.995.983 դեպք, մահացել է 131.037 մարդ:

 


Create Account



Log In Your Account