Apr 17 2020 17:40
Gulyaz Shirinova
Views: 313

Ադրբեջանում պետք է երկարաձգել կարանտինի ռեժիմը: Դա ճիշտ քայլ կլինի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևի և տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ տեսակապի ձևաչափով խորհրդակցության ժամանակ: Նա նշել է, որ պանդեմիան շարունակվում է: Չնայած, որ իրավիճակը վերահսկողության տակ է, պետք է ձեռնարկել հետագա քայլեր:

«Ես այս մասին արդեն ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ մեզ համար  ամենակարևորը մարդկանց առողջությունն է, նրանց կյանքը և սոցիալական պաշտպանությունը: Այս  պայմաններում, իհարկե, մենք պետք է մեծ ուշադրություն հատկացնենք տնտեսական ոլորտին: Բոլորը պետք է իմանան, որ եթե մենք հզոր տնտեսություն չունենանք, ապա չենք կարող հաջողությամբ իրականացնել մեր սոցիալական քաղաքականությունը: Հատկապես՝ պանդեմիայի պայմաններում: Սա հիվանդություն է, որի հետևանքները մեծ նյութական ծախսեր են պահանջում»,-ասել է    Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Իլհամ Ալիևը նշել է, որ այս հիվանդությունը սահմաններ չի ճանաչում: Ադրբեջանում իրավիճակը վերահսկողության տակ է: Խոսելով կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության մասին՝ նախագահը նշել է, որ հիմա առողջացածների թիվը վարակվածների թվից շատ է: «Սա դրական դինամիկա է: Մենք պետք է այնպես անենք, որ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գանք», - ընդգծել է նախագահը: Երկրի ղեկավարը նախարարներին կարգադրել է 600 հազար քաղաքացիներին, որոնք ապրիլ ամսին 190 մանաթի չափով ֆինանսական օգնություն են ստանում, նույնքան օգնություն էլ տրամադրել մայիսին:

 


Create Account



Log In Your Account