Apr 18 2020 15:21
Gulyaz Shirinova
Views: 312

«Երեխաներս չեն կարողանում հեռավար դասերին մասնակցել, քանի որ համակարգիչ, հեռախոս չունենք, ինտերնետս էլ անջատել են, որովհետև գումար չունեի, որ վճարեի: Այս մասին Tert.amի հետ զրույցում ասել է  Արմավիր քաղաքի բնակիչ Ամալյա Թորոսյանը: Նա նշել է, որ ամուսինը պայմանագրային զինծառայող է, իրենք բնակարան էլ չունեն: Վարձով են ապրում խոնավ տանը: Երեխայի  մեկը 9 տարեկան է, չի կարողանում դասերին մասնակցել, մյուսն էլ նախակրթարան է գնում, մնացել են առանց դասերի: Ամալյա Թորոսյանի ընտանիքը չի կարողանում օգտվել պետության կողմից արտոնյալ պայմաններով տրվող հիպոթեքային վարկից, որ բնակարան ձեռք բերի: Վարկի  ուշացումների պատճառով  նրա  ամուսինը ԴԱՀԿ էր ընկել: Նա ասել է, որ Կառավարության աջակցության ծրագրերից էլ չեն կարողանում օգտվել, ոչ մի ծրագրով շահառու չեն: Ամալյա Թորոսյանը նաև նշել է, որ դիմել է մարզպետարան,  անտեղ ասել են, որ դիմի  կրթության և գիտության նախարարներին: Իսկ նա դիմելու ոչ մի հնարավորություն չունի:

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով, Հայաստանում առանց այդ էլ ծանր սոցիալական պայմաններում ապրող մարդիկ իրավիճակից դուրս գալու   միակ ելքը տեսնում են գողության մեջ: Տավուշի մարզում դպրոցից փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ահազանգով մեկնել են Իջևանի դպրոցներից մեկը։ Տեղում պարզվել է, որ մի քանի երիտասարդ դպրոցի պատուհանով ներս են մտել ու փորձել են գողանալ անապահով ընտանիքների համար նախատեսված սնունդը։ Երիտասարդները, տեսնելով դպրոցի պահակին, փախել են։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում Իջևանի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզել են կասկածվողների ինքնությունը։ Իջևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

 


Create Account



Log In Your Account