Apr 18 2020 15:25
Gulyaz Shirinova
Views: 309

«Չնայած կորոնավիրուսային համավարակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Այս մասին նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի՝ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ հեռախոսայզրույցների ընթացքում շոշափվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

«Կողմերի հետ կանոնավոր շփումները իրականացվում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի կողմից: Շարունակվող խորհրդակցություններում հիմնական ուշադրությունը դարձվում է կորոնավիրուսային վարակի և բանակցային գործընթացին դրա ազդեցության վրա, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերին: Քննարկվում է նաև սահմանին և զորքերի շփման գծում տիրող իրավիճակը», - ընդգծել է Մարիա Զախարովան:


Create Account



Log In Your Account