Apr 18 2020 16:16
Gulyaz Shirinova
Views: 336

Հայաստանը Ադրբեջանի օկուպացված տարածքներում կազմակերպել է ապօրինի, այսպես կոչված, «ընտրություններ»: Ընդհանուր առմամբ, սխալ կլիներ այն անվանել «ընտրություններ»: Դա ոչ այլ ինչ է, քան շոու: Այս մասին լրագրողներին հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

 Նրա խոսքով, աշխարհում կորոնավիրուսի տարածման համատեքստում՝ զանգվածային միջոցառման անցկացումը ցույց է տալիս, որ հայկական համայնքն ու Լեռնային Ղարաբաղի մարզի բնակիչները գործիք են հանդիսանում Հայաստանի քաղաքական ղեկավարության ձեռքում:

 «Այնտեղ ապրող մարդկանց ճակատագիրն, առողջությունը նրանց ընդհանրապես չի հետաքրքրում: Հետևաբար, այս գոտում կորոնավիրուսային վարակի տարածման միտման համար պատասխանատվությունն անմիջականորեն ընկնում է Հայաստանի և մարոինետային վարչակարգի հանցագործ ղեկավարության վրա», - ասել է Հաջիևը:

 Նախագահի օգնականը նշել է, որ միջազգային հանրությունը դատապարտելով այդ այսպես կոչված, «ընտրությունները՝

մեկ անգամ ևս հստակ հիշեցրել է Հայաստանին, որ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումը անընդունելի է:


Create Account



Log In Your Account