Apr 18 2020 16:39
Gulyaz Shirinova
Views: 335

«Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում շարունակվող ռազմական օկուպացիայի և էթնիկ զտումների ֆոնին՝ Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներում «ընտրությունների» անցկացումը հանդիսանում է՝ Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, այդ թվում ՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1975 թ. Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերի ակնհայտ խախտում, և դրա համար էլ ընտրությունները չեն կարող որևէ իրավական ուժ ունենալ»: Այս մասին՝ «The London Post»-ին տված հարցազրույցում ասել է՝ Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Նախարարը նշել է, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներում «ընտրությունների» հետ կապված՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում ընտրությունները կարող են անցկացվել միայն Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում և տարածաշրջանի ամբողջ բնակչության մասնակցությամբ. «Նման ընտրությունները հնարավոր կլինեն միայն հայկական օկուպացիոն ուժերի դուրսբերումից, վտարված ադրբեջանական բնակչության հայրենի վայրեր վերադարձից և տարածաշրջանի հայկական ու  ադրբեջանական համայնքների միջև երկխոսության և համագործակցության վերականգնումից հետո»: Հարցազրույցում, արտգործնախարարը ընդգծել է, որ միջազգային հանրությունն այս անգամ, ինչպես և նախկինում, կտրուկ դատապարտել է այսպես կոչված ընտրությունները, որոնք անցկացվել են օկուպացված ադրբեջանական հողերում, հայտարարելով դրանց անօրինական լինելու  մասին: Հայտարարություններ են հնչեցրել նաև՝ Չմիավորման շարժումը, ԻՀԿ-ն, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Թուրքական խորհուրդը, ՎՈՒԱՄ-ը, ԹուրքՊԱ-ն և  մյուս միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և շատ այլ երկրներ:

   


Create Account



Log In Your Account